ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանդանոցները չեն բավականացնում, իսկ պարտադրանքը գործում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ տեղեկությունների, հանրապետությունում սպանդանոցների թիվն այնքան քիչ է, որ չնայած պարտադրանքին, վաճառվող միսը հիմնականում սպանդանոցային ծագում չունի: Խնդիրն այն է, որ այդ ոլորտի կարգավորումը գտնվում է բիզնես դաշտում: Իսկ գործարարները, կարծես թե, այնքան էլ նպատակահարմար ու արդարացված չեն համարում նման «կառույցների» վրա ներդրումներ կատարելը: Հավանաբար, այդ ոլորտը շահութաբեր չէ, և այդ է պատճառը, որ սպանդանոցների բիզնես ունենալը գրավիչ չէ: Վարկած կա, որ ոլորտի առաջխաղացմամբ զբաղվող գերատեսչություններն էլ իրենց հերթին ներդրողներին նման առաջարկ չեն անում. արդյունքում այդ դաշտը կաղում է:

Իրականում, մեծ հաշվով, գործ ունենք փակուղային իրավիճակի հետ: Մի կողմից փորձ է արվում ոլորտը կարգավորել, բայց մյուս կողմից՝ պահանջարկը սպասարկողներ չկան, ինչի պատճառով կենդանիները շարունակում են հին ու ավանդական մեթոդներով մորթվել: Եղած սպանդանոցները, մեր տեղեկություններով, հազիվ կարողանում են բավարարել պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռք բերման ծավալները: Այնինչ, նախնական հաշվարկներով նախատեսվում էր ունենալ ավելի քան 70 սպանդանոց: Դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ հայտարարվում էր, որ 40–ից ավելի ներդրող ցանկություն է հայտնել այդ բիզնեսում ներդրում կատարել: Ինչպես երևում է, նրանք փոշմանել են, եթե, իհարկե, այդպիսիք իրոք եղել են, իսկ նորերը դեռ չկան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular