ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կողմն ինչպե՞ս է ընտրում զինծառայողներին, որոնց ուղարկում է Գյումրիի 102-րդ ռազմաբազա. պարզաբանում է դեսպանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության հարցը, որում մեղադրվում է ռուսական 102-րդ բազայի զինծառայողներից մեկը, չի կարելի քաղաքականացնել: Նման հորդորով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ցավակցելով սպանվածի հարազատներին՝ Կոպիրկինն ասաց, թե հարցի քաղաքականացումը չի նպաստի քննության օբյեկտիվությանն ու արդյունավետությանը:

Ըստ նրա՝ որոշ լրատվամիջոցներ փորձել են քաղաքականացնել հարցն ու ուղղորդել դեպի ռուսական բազա՝ չնայած այդ ժամանակ քննությունը դեռ վարկած չուներ:

«Երբ տեղի էր ունեցել, քննությունը դեռ վարկած չուներ: Հիշում եք, անգամ Շիրակի դատախազն ասել էր թե ինչ կապ ունի բազան: Առաջին օրերին մինչև քննության կողմից վարկած առաջ քաշելը որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ հետքերը տանում են բազա: Մի՞թե սա քաղաքականացում չէ: Սա քննությանն ու հանրային կարծիքն ուղղորդելու նպատակ ուներ»:

168.am-ի հարցին, թե ռուսական կողմն ինչպե՞ս է ընտրում զինծառայողներին, որոնց ուղարկում է Գյումրիի 102-րդ ռազմաբազա, և արդյոք անհանգստություն չունե՞ն, թե ինչպիսին է հայ ժողովրդի արձագանքը նման դեպքերին, Ս. Կոպիրկինը պատասխանեց, որ դեսպանատունը որևէ կերպ չի մասնակցում զինծառայողների ընտրությանը, սակայն իրենք անհանգստանում են ՀՀ հասարակության արձագանքի առումով:

Դեսպանը ուշադրություն հրավիրեց, որ ռազմաբազան իրականացնում է մի շարք հանրօգուտ աշխատանք, որը, սակայն, աննկատ է մնում լրատվամիջոցների կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular