Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոյի «փչացած ռադիոն» ու Հայաստանի լրջանալու պահը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Յուրի Խաչատուրովի հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից այդ կառույցի և դրա անդամ պետությունների ղեկավարների միջև հարուցել է քաղաքական հեռակա այնպիսի բանավեճ, որի միայն սկիզբն է տեսանելի, իսկ վերջն այդպես էլ չի երևում: Ակնհայտ է, որ բացառապես ՀԱՊԿ–ի ներքին խնդրից այն վերածվել է ավելի մասշտաբային խնդրի՝ ներառելով ԱՊՀ տարածքը իր քաղաքական տարբեր շերտերով, հասնելով ընդհուպ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորում:

Ակնառու դերակատարներն այս հարցում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն են: Այն բանից հետո, երբ բելառուսական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին ներկայացրեց Ադրբեջանի դեսպանին, և հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի հետ քննարկվել են ՀԱՊԿ–ի ներքին հարցեր, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կոշտ ու հասցեագրված հայտարարությամբ՝ դիմելով Բելառուսի նախագահին ու նշելով, որ պարզաբանում է պահանջելու: 

ՀԱՊԿ–ի հանդիպումը չնայած հետաձգվեց, բայց արդեն այլ ֆորմատով ԵԱՏՄ–ի վարչապետների հանդիպման ժամանակ այդպես էլ որևէ պարզաբանման մասին խոսք չգնաց: Ավելին նախքան հանդիպումը ուշագրավ իրադարձություններ եղան: Նախ որոշակի տեղեկատվական հակասություններ հայտնվեցին դաշտում, մասնավորապես այն մասին, որ ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է մի դեպքում Հայաստանի խնդրանքով, մեկ այլ դեպքում Ռուսաստանի ու Պուտինի նախաձեռնությամբ: Հետո էլ Փաշինյանն ակնհայտորեն սկսեց իջեցնել սպասվելիք պարզաբանման չափաբաժինը՝ քանիցս նշելով, որ կարևորը ՀԱՊԿ–ի ներսում կառուցողական մթնոլորտն է, իսկ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական է:

Ինչևէ: Արդեն վերջին օրերին կարծես թե հանդարտված մթնոլորտը նորից թեժանում է՝ այս անգամ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Մի դեպքում նա ներողություն  է խնդրում Փաշինյանից կոշտ արտահայտությունների համար, մեկ այլ դեպքում, օրինակ, նախատում նրան, որ Բելառուսից պարզաբանումներ պահանջելու փոխարեն պետք է Ռուսաստանից պարզաբանումներ պահանջի: Մեկ այլ դեպքում էլ խոսում է այն մասին, որ ժամանակին Սերժ Սարգսյանը մերժել է տարածքների հանձնման իրենց առաջարկը՝ այդպիսով ՀԱՊԿ ներսում ծագած սկանդալը բերելով արդեն ավելի բարդ մակարդակ: 

Փաստացի ստացվում է, որ Խաչատուրովի հետկանչով սկսված գործընթացն ընդամենը առիթ էր: Պատճառը ոչ այդքան քարտուղարի ով լինել–չլինելն է, որքան նոր իրավիճակում Հայաստանի նորընտիր իշխանությունների հետ հարաբերությունները ճշգրտելը: Լուկաշենկոյի կողմից Սերժ Սարգսյանի հիշատակումը, բնականաբար, ոչ թե ուշացած գովասանք էր Սերժ Սարգսյանի հասցեին, այլ նախապատրաստվող առաջարկ Փաշինյանին: Եվ խոսքն այստեղ միայն նույնանման առաջարկի հնչեցման մասին չէ, խոսքն ընդհանրապես ԱՊՀ կոչվող քաղաքական տիրույթում Հայաստանի դերակատարման վերաիմաստավորման մասին է:

Այս իմաստով կարևոր է հասկանալ, որ տեղեկատվական այն աղմուկը, որի ականատեսն ենք, ընդամենը շղարշում է տեղի ունեցողը, տպավորություն ստեղծում, թե գործ ունենք, օրինակ, Փաշինյան–Լուկաշենկո դրամատիկ հակամարտության հետ: Մյուս կողմից էլ Հայաստանում որոշակի շրջանակներ դիվիդենտներ են շահում, երբ ՀԱՊԿ–ում Փաշինյանը կորցնում է դիվիդենտներ: 

Մեծ հաշվով, սակայն, խնդիրը վերաբերում է ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին: Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ԱՊՀ տարածքում ստեղծել են անհրաժեշտություն ճշգրտելու որոշակի հարցեր, հաճախ նաև փորձելու որոշակի սցենարներ, որոնք նախկինում փորձվել, բայց ձախողվել են: Այս իմաստով կարևոր է հասկանալ պահի լրջությունը ու այն չկապել ո՛չ Լուկաշենկո–Փաշինյան հեռակա դեբատի, ո՛չ Խաչատուրովի հետկանչի հետ: Երկու դեպքում էլ գործ ունենք տեղեկատվական առիթների ու շղարշների հետ, որոնք թաքցնում են բուն պրոցեսը: Այս իմաստով շատ կարևոր է ի վերջո հասկանալ, որ երկրի ներսում առկա լեգիտիմությունը, հատկապես այնպիսի միջավայրում, ինչպիսիք ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն են, չեն կարող կրել կախարդական փայտիկի դեր: Լեգիտիմությունը կարևոր, բայց ամենազոր գործոն չէ, մանավանդ մի միջավայրում, որտեղ ներկա պետություններից շատերում ընտրական պրոցեսը կրում է խիստ իմիտացիոն բնույթ: Այս միջավայրում ավելի կենսական է ուժի, ռեսուրսի չափը, քանակը, մատուցման ձևն ու մանևրելու ընդունակությունը: Շատ լավ և դուրեկան է, երբ Հայաստանի ղեկավարը կարողանում է արժանապատիվ կեցվածք դրսևորել ու հակադարձել՝ ի նպաստ Հայաստանի շահերի: Բայց պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքականության մեջ ներքինի օրենքները միշտ չէ, որ գործում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի
Ամենադիտված