ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստրասբուրգի հրաձգի հարազատներից մեկին մեղադրանք է առաջադրվել. լրատվամիջոցներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում հրաձգություն կազմակերպած Շերիֆ Չեկատի հարազատներից մեկին, հաղորդում է BFM հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Չեկատի հարազատը ձերբակալվել է երկուշաբթի երեկոյան: Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական հանցավոր խմբավորումների հետ կապերի, ինչպես նաև ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և այլ անձանց փոխանցելու համար: Կասկածյալը ձերբակալվել է դատախազության պահանջով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգի 29-ամյա բնակիչ Շերիֆ Չեկատը քաղաքի կենտրոնում գտնվող սուրբծննդյան տոնավաճառի մոտ կրակ էր բացել անցորդների ուղղությամբ, այնուհետև փախուստի դիմել: Դեկտեմբերի 13-ի երեկոյան Չեկատը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:

Միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 10-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular