ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս շքեղ դղյակը 1,5 տոննա քաշով, 64.000 դոլար արժողությամբ տորթ է. Ում հարսանիքին է այն պատվիրված եղել (Լուսանկարներ)

ՖՈՏՈ

Մեկուկես տոննա քաշով տորթ են կերել Ղազախստանի նախագահի քրոջ թոռան՝ Արուժան Սաթիբալդիի (օլիգարխ Քայրաթ Սաթիբալդիի դստեր) և ձեռնարկատեր Սերիկժան Սեյթժանովի թոռան հարսանիքի հյուրերը։

Իր՝ 4,2 մետր բարձրությամբ և 3 մետր տրամագծով՝ դղյակի տեսքով ստեղծագործությունը Instagram-ում տեղադրել էր ռուսաստանցի հրուշակագործ Ռենատ Ագզամովը։

Հեղինակի խոսքերով՝ նրա թիմը տորթի պատրաստման վրա երեք օր ու գիշեր է աշխատել՝ առանց քնելու։ Forbes-ի հաշվարկներով տորթը միլիոնատերերի վրա նստել է մոտ 64 հազար դոլար։

Որոշ հյուրերի հաղորդմամբ՝ հարսանիքին ներկա են գտնվել նաև հայտնի բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինը և երկչուհի Վալերիան, սակայն հենց տորթն է դարձել երեկոյի հիթը։Մաժիլիսի (խորհրդարանի) նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոն հայտարարել է, որ տորթի համար փեսայի ընտանիքն է վճարել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular