Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքական դաշտի արմատականները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավոր ինտրիգը սև-սպիտակի, այսինքն՝ հին ու նոր իշխանությունների միջև պայքարի արդյունքների շուրջ էր։ Սակայն ակնհայտ է, որ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկը, բացի սև-սպիտակ պայքարից, նաև լոկալ մենամարտերն ու որոշ ուժերի միջև տեղական նշանակության սուր մրցակցությունն էին՝ ըստ էության՝ նույն ընտրազանգվածի համար։ Արևմտյան ազատական դաշտում իրենց դիրքավորող ուժերը պայքարում էին լիբերալ ընտրազանգվածի, ազգայնականները՝ իրենց էլեկտորատի համար։

Սա առավել քան կարևոր էր, քանի որ, ինչպես հայտնի է, այս անգամ որևէ քաղաքական ուժ չէր հավակնում «Իմ քայլը» դաշինքի հետ մրցակցել՝ հաղթելու համար։ Պայքարը երկրորդ և հաջորդող տեղերի համար էր։ Թեև տեղական այս պայքարները երկրորդ պլան էին մղված, այնուամենայնիվ, նշված հարթակում նույնպես հետաքրքիր գործընթացներ էին ծավալվում, որոնք ոչ միայն տվյալ պահի համար նշանակություն ունեին, այլև կարող են էական դեր խաղալ հետընտրական Հայաստանի հետագա քաղաքական զարգացումներում։ Այս առումով, պետք է արձանագրել, որ հատկապես ուշադրության է արժանի ընտրությունների ազգայնական սեգմենտը։ Ի սկզբանե համարվում էր, որ ազգայնական ընտրազանգվածի համար գլխավոր պայքարողները լինելու են «Հայ հեղափոխական դաշնակցությունն» ու «Սասնա Ծռեր» կուսակցությունը։

Շատերն ակնկալում էին, որ նորաստեղծ «Սասնա Ծռեր» կուսակցությունը բավականին լուրջ ձայներ է հավաքելու Դաշնակցության՝ առանց այն էլ սուղ ընտրազանգվածից։ Խորհրդարան անցնելու համար ավելի բարձր էին գնահատվում «Ծռերի» հնարավորությունները, քան՝ «Դաշնակցության»։ Ինչպես ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, այս քվեարկություններում բավականին անսպասելիորեն կրակեց հենց Դաշնակցությունը, որը թեև չհաղթահարեց անցողիկ շեմը, այնուամենայնիվ, հասցրեց մինչ ձայների հաշվարկի ավարտը լարվածության մեջ պահել քաղաքական ուժերին և բավականին մեծ անսպասելի իրարանցում մտցնել ընտրությունների արդյունքների շուրջ։ Հակառակ դրան՝ բավականին թույլ արդյունք գրանցեց ոմանց համար ֆավորիտ համարվող «Սասնա Ծռերը», որը երկու տարի առաջ հանրության որոշ հատվածի համար հերոսի համբավ ուներ և նույնիսկ զգալի ժողովրդականություն։ Այս դեպքում, ինչո՞վ են պայմանավորված կանխատեսումների և վերլուծությունների շեղումները այս երկու քաղաքական ուժերի առնչությամբ։

Ըստ ամենայնի՝ դա պայմանավորված է «Ծռերի» մարտավարական կոպիտ սխալով։ Նրանք նախ և առաջ ազգայնական ընտրազանգվածում, առավել ևս, ինչպես իրենք են իրենց դիրքավորում՝ հակառուսական հատվածի մոտ՝ ընկալվում է որպես ուլտրաարմատական ուժ, որն, ըստ էության, մարդկանց պատկերացմամբ՝ ծայրահեղական հեղափոխական ուժ է և որևէ փոխզիջում չի ճանաչում, և ինչպես ցույց տվեցին երկու տարվա վաղեմության իրադարձությունները, հարցերը լուծելու համար նույնիսկ կարող է զենքի դիմել։ Այս տեսակետից՝ պոտենցիալ ընտրազանգվածը, որը վերագրվում էր «Սասնա Ծռերին», սպասում էր այս քաղաքական ուժից, որպեսզի վերջինս լինի ոչ միայն նախորդ ռեժիմի, այլև ներկա իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի սուր քննադատը, որպեսզի գործող իշխանությունը փոխզիջման չգնա նախկինների հետ սեփականության վերաբաշխման և բազմաթիվ այլ հարցերում։

Ի՞նչ արեց «Սասնա Ծռերը»։

Ընտրարշավի սկզբում այն կարծես թե փորձում էր հանրության այդ սպասումներն արդարացնել, և մի քանի անգամ բավականին արմատական հայտարարություններով հանդես եկավ, որտեղ, ավանդույթի համաձայն, կոշտ գնահատականների չափաբաժիններ էին հնչեցվում իրավապահ համակարգի որոշ կադրերի, նախ և առաջ ոստիկանության նկատմամբ, հստակ գնահատական էր տրվում նախկինում իշխանության մեջ ներգրավված կուսակցություններին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, նույնիսկ հերթական անգամ հնչեցվում էին կոչեր, թե այդ ուժերը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից։ Նոր իշխանությունների նկատմամբ էլ «Սասնա Ծռերը» փորձեց իր սահմանափակումները դնել և հայտարարեց, որ ձևավորվող խորհրդարանը չի կարող լինել երկարակյաց, առավելագույնը՝ 1,5-2 տարվա կյանք ունի։ Փաստացի, կտրուկ հայտարարությունները սահմանափակվեցին միայն նախորդների ուղղությամբ սլաքներն ուղղելով, իսկ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը դարձավ լոյալ ու շատ ավելի փափուկ։

Այնպես որ՝ անցած ընտրարշավում «Սասնա Ծռերը» հանդես չեկավ որպես ուլտրառադիկալ ուժ, որը պետք է կատարեր հեղափոխական սանիտարի դեր։ Անդրադառնալով ՀՅԴ-ին՝ նշենք, որ քաղաքական այս ուժը շատ պրագմատիկ և ամենակարևորը՝ իրատեսական քարոզարշավ անցկացրեց. աշխատում էր իր ընտրազանգվածի հետ, որն ակնհայտորեն շատ փոքր էր, փոքրացել էր նաև վերջին տասնամյակում առավել քան տապալված քաղաքական կուրսի պատճառով։ Սակայն, այնուամենայնիվ, ՀՅԴ-ն փորձում էր թիրախային աշխատանք տանել իր ընտրազանգվածի հետ, որպեսզի գոնե եղածը պահպանի։ Քարոզարշավի երկրորդ հատվածում դաշնակցությունը որդեգրեց գուցե ռիսկային, սակայն, այնուամենայնիվ, արդարացված ճանապարհ. սկսեց կոշտ դիրքորոշում արտահայտել իշխանությունների նկատմամբ։ Հնչեցին քննադատություններ Արցախի հարցի, իշխանության անորոշ քաղաքական կուրսի հետ կապված։

Իշխանությունը մեղադրվեց հստակ կուրս չունենալու համար։ Այսպիսով, ՀՅԴ-ն դիրքավորվեց պայմանական սև դաշտում, և նրանք էլ, կարծես թե, որոշակիորեն նմանվեցին ՀՀԿ-ին։

Նշված երկու քաղաքական ուժերն էլ հայտնվեցին արտախորհրդարանական դաշտում, և ապագա պայքարը իրենց ազգայնական համարող այս երկու ուժերի միջև շարունակվելու է, նաև այն պատճառով, որ երկու ուժն էլ հանրության որոշակի շրջանում ասոցացվում են ուժային լուծումների հետ։

Աղասի Առաքելյան

ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է
Ամենադիտված