Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության արդյունավետությունից մինչև ցավոտ ռեֆորմների վարկանիշային արգելք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիրակի օրը ԿԸՀ–ն կամփոփի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Որևէ անակնկալ սպասելն այս պահին անիմաստ է: Ընտրության արդյունքների նախնական ու վերջնական տարբերակները դժվար թե շատ տարբերվեն իրարից: Սակայն արդեն իսկ եղած արդյունքները թույլ են տալիս որոշակի եզրահանգումներ անել: Խոսքն այս դեպքում ոչ թե անցած կամ չանցած կուսակցությունների ստացած ձայների ու տոկոսների մասին է, այլ հաղթող ուժի՝«Իմ քայլը» դաշինքի ու այդ դաշինքի ռեյտինգային տարբեր թեկնածուների արձանագրած տոկոսների և դրանց միջև եղած տարբերությունների: 

Բոլորին էլ պարզ է, որ իշխող ուժը հաղթել է մի կողմից հեղափոխության իներցիայով, մյուս կողմից Փաշինյանի ահռելի հանրային վարկանիշի հաշվին: Սակայն ռեյտինգային ընտրակարգի հետևանքով այդ ահռելի վարկանիշը բաշխվել է իշխող թիմի տարբեր թեկնածուների միջև: Այդ բաշխվածությունից կարելի է հետաքրքիր արձանագրումներ անել: Օրինակ հետաքրքիր է, թե ինչպես են պատկառելի քանակով ձայներ ստացել նորահայտ մարզպետները ու նորահայտ, հասարակությանը անհայտ թեկնածուներից ոմանք տարբեր ընտրատարածքներում: 

Առավել խորհրդանշական է, սակայն, այլ բան: Փաշինյանի կաբինետի նախարարների ստացած ձայների համեմատությունը ցույց է տալիս, որ օդ տատանող գործիչները՝ ի հաշիվ հեղափոխության առաջին շարքերում լինելու, ունեն ավելի մեծ հանրային վարկանիշ, քան նրանք, որոնք ապրիլ–մայիսյան պրոցեսներում չեն եղել առաջին պլանում, բայց կառավարման մի քանի ամիսների ընթացքում ցույց են տվել քիչ թե շատ շոշափելի արդյունքներ, ռեֆորմների գնալու պատրաստակամություն:

Այս իմաստով առավել ակներև է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի օրինակը. նա ստացել է մոտ 3500 ձայն: Նախկինում էլ տարբեր վարկանիշային հարցումները ցույց էին տալիս, որ նոր իշխանության պաշտոնյաներից Թորոսյանն ունի ամենացածր վարկանիշը: Պատճառը, կարծում ենք, պարզ է՝ Թորոսյանը միակն է, որ ձեռնամուխ է եղել ցավոտ փոփոխությունների: Այս դեպքում կարևոր է ոչ այնքան փոփոխությունների որակը, որքան այն հանգամանքը, որ Թորոսյանը, ի տարբերություն իր շատ կոլեգաների, չի առաջնորդվում ժողովրդահաճո լինելու մտայնությամբ և իր ոլորտում գործունեությունն իրականացնելիս չի վախենում անել քայլեր, որոնց պատճառով ստանում է հակազդեցություն թե՛ հասարակական շրջանակներից, թե՛ առողջապահական ոլորտից, թե՛ նախկին իշխանության որոշ սուբյեկտներից: Համեմատության համար կարելի է տեսնել, որ կարևոր այլ ոլորտների պատասխանատու նախարարներ նախորդող ամիսներին բացի կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոստումներից ոչնչով աչքի չեն ընկել:

Ամեն դեպքում հասկանալի է նաև, թե ինչու է Արսեն Թորոսյանի ընտրած ոճը փոքրամասնություն նոր կառավարությունում: Արտահերթ ընտրություններին նախորդած վեց ամիսները կարճ ժամանակ էին ցավոտ ռեֆորմների գնալու համար, որովհետև ցավոտ ռեֆորմները ենթադրելու էին վարկանիշի անկում, ինչը ընտրություններից առաջ կարող էր խոչընդոտ դառնալ: Հիմա, սակայն, երբ իշխող թիմը վերահաստատել է իր իշխանությունն ընտրությամբ ու ունի առնվազն 5 տարվա կառավարման ժամանակ, ցավոտ ռեֆորմներն առավել քան երբևէ դառնում են անհրաժեշտություն: Բնական է, որ ցանկացած խորքային ռեֆորմ այս կամ այն կերպ ցավեցնելու է հասարակության որևէ շերտի ու ծնելու է սոցիալական դժգոհություն: Սակայն, եթե վեց ամիսը բավարար չէ շոշափելի արդյունքներ ունենալու համար, ապա 2 կամ 3 տարին լիովին բավարար են ցավոտ ռեֆորմներ սկսելու ու շոշափելի արդյունքներ գրանցելու համար, ինչի արդյունքում նախնական փուլում անխուսափելի դժգոհությունը անպայման կմեղմվի, իսկ կորսված վարկանիշը կփոխհատուցվի կրկնակի ու եռակի:

Նոր իշխանության, հատկապես նոր կառավարության հիմնական խնդիրն ու անելիքը սա է՝ գնալ ռեֆորմների՝ չվախենալով ցավեցնել իրենց իսկ ձայն տվածներին: Սա անխուսափելի բախում է, որը պետք է տեղի ունենա վաղ թե ուշ: Այն ձգձգել՝ նշանակում է կորցնել այն թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր արձանագրել շոշափելի արդյունքներ ու հնարավոր դժգոհությունները եթե ոչ հիմա, ապա ապագայում մեղմել: Այս իմաստով կենսական է, որպեսզի ռեյտինգային հաշվարկը չդառնա ներիշխանական սակարկումների առարկա ու ազդեցություն չունենա կառավարության աշխատանքի տրամաբանության վրա: Պրագմատիկ հաշվարկը պետք է ամեն կերպ գերակայի ռեյտինգային ընտրակարգով ամրապնդված ժողովրդահաճոյությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное