Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նախօրեին կառավարության շենքի մոտ ցույց էին կազմակերպել ավտոներմուծողները: Նրանց հանդիպեց ՊԵԿ նախագահը: Հանուն արդարության պետք է նշենք, որ խնդիրը ֆիննախի իրավասության ներքո է, բայց դա չէ ամենակարևորը: Անկեղծ լինենք՝ փոքր–ինչ անսովոր պատկեր է, երբ ՊԵԿ նախագահը ոչ միայն հետնամուտքով չի մտնում կառավարության շենք, կամ հետնամուտքից չի փախչում, այլ հանդիպում է բողոքողներին ու զրուցում նրանց հետ: Ավելին, զրուցում է ոչ թե դիվանագիտական լեզվով, այլ ուղիղ ասելով այն, ինչ կա, ասելով, որ չի կարելի խաբել պետությանը: Մասնավորաբար, Դավիթ Անանյանն ասել է. «Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»: Իրականում ո՞րն է նման «դուխով» պահվածքի պատճառը: Այս հարցի պատասխանը էական է ոչ թե կոնկրետ անձի, կոնկրետ պաշտոնյայի առումով, այլ նրա օրինակով՝ ընդհանրապես կառավարության հետագա գործունեության տեսակետից: Նախորդ տարիներին նման հանդիպումն անհնար էր, քանի որ նախ՝ պատկերացնելն անգամ տխուր է, թե կոռուպցիոն պատմություններում թաթախված պաշտոնյային ինչպես կընդունեին, երկրորդ՝ այնքան հարցեր կտային այդ պաշտոնյային իր գործունեության մասով, որ «դուխի» նշույլ անգամ չէր մնա: Հիմա նոր կառավարությունը պետք է ձևավորվի նաև այս հարցադրման տեսանկյունից: Հասկանալի է, որ լեգիտիմության խնդիր նոր իշխանությունները չունեն, մնում է բոլոր պաշտոններում նշանակվեն ոչ միայն բանիմաց, այլև այնպիսի մարդիկ, որոնք խառնված չեն կոռուպցիոն պատմություններում, որոնք, այսպես ասած, «կպնելու» տեղ չունեն: Այդ դեպքում արդեն բոլորն էլ առանց «ծռմռվելու», անկաշկանդ կկարողանան իրականացնել բարեփոխումներ, թեկուզ և՝ ցավոտ, միևնույն ժամանակ չեն խուսափի հանդիպել դժգոհ, բողոքող կամ ուղղակի խնդիրներ ունեցող մարդկանց: Հարկ չի լինի մեկ ուրիշի փոխարեն մարդանց մեջ ուղարկել մեկ ուրիշին: Եվ վերջապես ամենակարևորը՝ ամեն մի հարցի կարգավորման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված չի լինի անձամբ գնալ ու զբաղվել, ինչպես եղավ, օրինակ, Չարենցավանի 3–րդ դպրոցի պարագայում:

Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու
Ամենադիտված