ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հետախուզության ղեկավարը Վաշինգթոնում քննարկում է Խաշոգջիի սպանությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի հետախուզության ղեկավար Խական Ֆիդանը մեկնել է Վաշինգթոն, որպեսզի հանդիպի ԱՄՆ օրենսդիրների եւ հետախուզության ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ֆիդանն արդեն հանդիպել է սենատորների հետ՝ քննարկելու համար ՆԱՏՕ-ի հարցերը եւ, ինչպես սպասվում է, կհանդիպի ամերիկյան հետախուզության ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվում է նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը, թեեւ դա սենատորների հետ քննարկումների գլխավոր հարցը չէ։

Սպասվում է, որ Ֆիդանը լրագրողի սպանությունը կքննարկի ԱՄՆ հետախուզության պաշտոնատար անձանց հետ։ Սակայն հայտնի չէ՝ կկայանա արդյոք հանդիպում ԿՀՎ-ի տնօրեն Ջինա Հասփելի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular