ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի ամբողջ 2019 թվականի ընթացքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի ամբողջ հաջորդ տարվա ընթացքում: Դեկտեմբերի 5-ին այս մասին հայտնել Է բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռյուժին՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի ուղիղ եթերում: 
«Վառելիքի հարկի բարձրացումը չեղյալ Է հայտարարված ամբողջ 2019 թվականի համար»,- ասել Է նա: 
Դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել Է այն միջոցների մասին, որոնք կառավարությունը ձեռնարկում Է ի պատասխան «դեղին բաճկոնավորների» պահանջների: Մասնավորապես, նա հայտնել Է, որ վեց ամսով կհետաձգվի բենզինի եւ դիզելային վառելիքի լրացուցիչ հարկի սահմանումը, չեղյալ Է հայտարարվել ավտոմոբիլների տեխնիկական զննության արժեքի բարձրացումը, ժամանակավորապես սառեցված են ԷլեկտրաԷներգիայի եւ գազի սակագները: 
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) դեկտեմբերի 5-ի երեկոյան հավանություն Է տվել կառավարության առաջարկած հարկային միջոցառումների փաթեթին: Այժմ այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք Է հայտնի Սենատը (խորհրդարանի վերին պալատը), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular