ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է Վրաստանի ընդդիմությունը 780 հազար ձայն ստացել. Ինաշվիլին հետաքննություն է պահանջում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլին դիմել է Վրաստանի գլխավոր դատախազությանը և ներքին գործերի նախարարությանը՝ կոչ անելով սկսել հետաքննություն՝ նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ստացած ձայների վերաբերյալ:

Այս հայտարարությունն Ինաշվիլին արել է հատուկ ճեպազրույցի ընթացքում: Ինչպես հայտնում է aliq.ge-ն, նրա խոսքով՝ կան լուրջ հարցեր այն փաստի վերաբերյալ, թե ինչպես է ընդդիմությունը 780 հազար ձայն ստացել:

«Տեղի է ունեցել քաղաքական խարդախություն, որին մասնակցել են ինչպես Սաակաշվիլի-Բոկերիա զույգը, այնպես էլ «Վրացական երազանքի» կոնկրետ պաշտոնյաներ»,- հայտարարել է Ինաշվիլին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular