ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում տորնադոյի հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Իլինոյս նահանգում տորնադոյի հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք է ավերվել, հայտնում է Weather Channel-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տարերային աղետը ավերածություններ է առաջացրել նահանգի կենտրոնական հատվածում՝ Թեյլորվիլ քաղաքում, որտեղ երկուշաբթի դպրոցները փակ են լինելու:

Հեռուստաալիքը հայտնում է նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում տորնադոյի առնվազն 22 դեպքի մասին:

Նահանգի իշխանությունները շաբաթ հանդես էին եկել տորնադոյի մասին զգուշացմամբ, այնուհետեւ այն բարձրացրել էին մինչեւ արտակարգ իրավիճակի մակարդակի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular