ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը նպատակ ունի օկուպացնել ուկրաինական Բերդյանսկն ու Մարիուպոլը. Պորոշենկո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական Funke Media Group-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակ ունի օկուպացնել ուկրաինական Բերդյանսկ ու Մարիուպոլ քաղաքները:

Ըստ նրա՝ այդ քաղաքները ՌԴ-ին անհրաժեշտ են Դոնբասից դեպի Ղրիմ ցամաքային կապ ստեղծելու համար:

«Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի օկուպացիան ընդլայնելու իր ծրագրերից: Մոսկվան փորձում է ցամաքային միջանցք ստանալ օկուպացված Դոնբասից դեպի Ղրիմ՝ գրավելով Բերդյանսկն ու Մարիուպոլ ը», - ասել է Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից Կերչի նեղուցում ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:

Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Այդ միջադեպից մեկ օր անց Ուկրաինան 30 օրով ռազմական դրություն է սահմանել երկրում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular