ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վալենսիան» կբանակցի Մոուրինյուի հետ

ՍՊՈՐՏ

«Վալենսիայի» ղեկավարությունը, որ նախօրեին աշխատանքից ազատել է Գարի Նևիլին, մտադիր է բանակցություններ վարել «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ:
«The Sun»-ը հաղորդում է, որ իսպանական ակումբի սեփականատեր Պիտեր Լիմը պատրաստ է պորտուգալացի մասնագետին տարեկան 19 մլն եվրո աշխատավարձ տալ, ինչպես նաև ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հատկացնել 150 մլն եվրո գումար: Աղբյուրը գրում է, որ «Վալենսիայի» ղեկավարությունն այսպիսով հույս ունի Ժոզե Մոուրինյուի հետ պայմանագիր կնքելու պայքարում առաջ անցնել «Մանչեսթեր Յունայթեդից»:
Հիշեցնենք՝ 2015 թվականի դեկտեմբերին «Չելսին» աշխատանքից ազատեց Ժոզե Մոուրինյուին: Պորտուգալացի մասնագետը վերջերս հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ է նոր ակումբում աշխատել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular