ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վալվերդե. Զարմացած եմ, որ Մեսսին չկա Ոսկե Գնդակի հավակնորդների թվում

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի հասկանում, թե ինչու իր թիմի հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվել «Ոսկե Գնդակի» 3 հավակնորդների թվում:

«Ինչպես բոլորը` ես զարմացած եմ, որ Մեսսին չկա հավակնորդների թվում: Շատ տարօրինակ է, քանի որ նա Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստն էր:

Բայց մենք չենք որոշում այդ հարցերը, դա կախված է ՈւԵՖԱ-ից»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Ավելի վաղ իտալացի լրագրող Ալեսանդրո Ալչատոն հայտնել էր, որ «Ոսկե Գնդակը» կստանա «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, երկրորդ տեղը կզբաղեցնի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույն եռյակը կեզրափակչի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Մեսսին Իսպանիայի առաջնության 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular