ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի թիմը շանս չի տվել ամերիկացիներին

ՍՊՈՐՏ

Թուրքիայում ավարտին մոտեցող շախմատի պատանեկան (մինչեւ 16 տարեկան) օլիմպիադայի նախավերջին (8-րդ) տուրում Հայաստանի հավաքականը մրցել է ԱՄՆ-ի թիմի հետ եւ առավելության է հասել 3:1 հաշվով:

Հաղթանակներ են տարել Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը, կեսական միավոր են վաստակել Շանթ Սարգսյանն ու Արմեն Բարսեղյանը:

Հայաստանի թիմը վաստակել է 10 միավոր եւ բաժանում է 7-14-րդ տեղերը: Առաջատար Ուզբեկստանն ունի 14, Չինաստանը՝ 13, Իրանն ու Հնդկաստանը՝ 12-ական, Բելառուսն ու Իսրայելը՝ 11-ական միավոր:

Դեկտեմբերի 2-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի թիմը կմրցի Ռուսաստանի հետ, որը եւս վաստակել է 10 միավոր:

Նախորդ տուրերում Հայաստանի թիմը 3:1 հաշվով հաղթել է Մոլդովային, 4:0 հաշվով՝ պորտուգալացիներին, 2.5:1.5 հաշվով՝ դանիացիներին, 3.5:0.5 հաշվով՝ Ղրղզստանին, 1.5:2.5 հաշվով պարտվել է Շվեյցարիային, Ադրբեջանին եւ Հնդկաստանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular