Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թատրոնը կկործանվի, եթե գումար բռնագանձեն». դատական հայց՝ ընդդեմ Արտաշատի թատրոնի

ՄՇԱԿՈՒՅԹ

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական նախկին ղեկավար Հայկ Մնացականյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ թատրոնի։

Մնացականյանը պահանջում է իրեն վերականգնել նախկին հաստիքին, անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին որոշումը, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը, իսկ աշխատանքում չվերականգնելու դիմաց բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումարը։

Այսօր՝ նոյեմբերի 30–ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը հայտարարեց, որ Հայկ Մնացականյանի հետ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքել, քանի որ դերասանների մեծ մասը՝ 14-15 հոգի, հրաժարվել են աշխատել նրա հետ։ Ռոստոմյանի խոսքով՝  վերջին երեք տարվա ընթացքում Մնացականյանը ներկայացումներ չի բեմադրել, սակայն նախորդ տնօրենը նրան «ոչինչ չանելու համար» հավելավճարներ է տվել։ 

«Ես նրան ասել եմ, որ դու ոչ մի ռեժիսորից լավը չես. շատ են դեպքերը, երբ դերասանները չեն ընդունել գեղարվեստական ղեկավարին։ Օրինակ Վարդան Աճեմյանին իր 4 ուսանողները չցանկացան տեսնել թատրոնում և Աճեմյանը չմտավ թատրոն»,–ասաց նա։

Ռոստոմյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ի օգուտ թատրոնի, իսկ վերաքննիչ դատարանը բավարարել է Մնացականյանի բողոքն ու գործն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։

Թատրոնի տնօրենը կասկածներ ունի, որ Հայկ Մնացականյանը կարող է ազդել դատական որոշումների վրա.

«Առաջին ատյանի դատարանի վերջին նիստից հետո խոսում էինք, որ  թատրոնը կկործանվի, եթե այդպիսի գումարներ բռնագանձեն։ Դատապաշտպանը հայտարարեց, որ դատարանի նախագահը՝ Գագոն,  Վարդանի «ճուտն» է, Վարդանն էլ Հայկ Մնացականյանի բարեկամն է։ Համոզված ենք, որ այստեղ տեղի է ունեցել զանգ, որ ի վնաս թատրոնի հարցը լուծվի»,–ասաց նա։

Նշենք, որ Գագիկ Ռոստոմյանը Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2017 թ. դեկտեմբերին։

«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ» Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Ամենադիտված