ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի գերագույն ղեկավարն անհրաժեշտ Է համարել մեծացնել բանակի ներուժը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծացրեք ձեր հնարավորություններն ու պատրաստվածությունը, որպեսզի թշնամիները նույնիսկ չհամարձակվեն սպառնալ այս մեծ ազգին»,- հայտարարել Է Խամենեին, որը Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն Է, երկրի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Խամենեին նշել Է, որ երկրի զինված ուժերի մարտունակության ամրապնդումը զսպող գործոն Է եւ «վախի մեջ Է գցում թշնամիներին», հավելելով, որ Իրանը մտադիր չԷ որեւԷ մեկի դեմ պատերազմ սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular