ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թվում երկու ազգությամբ հայ կա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ հրդեհների հետևանքով վնասվել է նաև հայ ընտանիքներին պատկանող 3 տուն:

Կալիֆոռնիայի իշխանություններն առայժմ չեն կարողացել պարզել 203 մարդու ճակատագիրը՝ նահանգի հյուսիսային մասը ճարակած բնական հրդեհից հետո:

Բյութի օկրուգի շերիֆ Քորի Հոնեայի տվյալներով՝ իշխանությունները կարծում են, որ նահանգի հյուսիսում մոլեգնած հրդեհի ընթացքում զոհվել Է 88 մարդ: Նոյեմբերի 26-ին նոր մարմիններ չեն գտնվել: Դրա հետ մեկտեղ իշխանությունները շարունակում են որոնումները եւ փորձում են պարզել, թե ինչ Է պատահել նրանց հետ, ովքեր նշված են կորածների ցուցակներում: Ըստ վերջին գնահատումների՝ նոյեմբերի 8-ին Բյութի օկրուգում սկսված հրդեհի պատճառով ոչնչացել Է ավելի քան 13 հազար տուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular