Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է վարչական ռեսուրսը դեռևս ակտուալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր իշխանությունների հռետորաբանության անբաժան մաս է կազմում ազատ և թափանցիկ ընտրությունների կարևորումը: Տարիներ շարունակ լինելով ընդդիմություն, անցնելով ընտրական գործընթացների միջով, այդ գործընթացներում պարտվելով իշխանության կողմից բանեցվող գործիքակազմերին իշխանություն դարձած քաղաքական ուժը չէր կարող ընտրությունների որակի հարցն իր համար չդարձնել առաջնային՝ առնվազն հրապարակային խոսքի մակարդակում: Ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի գործոնները ընդդիմադիր դիսկուրսում դարձել էին հիմնաքարային, և պատահական չէր, որ իշխանության գալով՝ այդ դիսկուրսը սկսեց գեներացվել արդեն պաշտոնական մակարդակով: Հենց այս երկու գործոններն էին համարվում ընտրական պրոցեսի որակը խոչընդոտող և հետևաբար ենթադրվում էր, որ այս գործոնները չեղարկելու դեպքում ընտրությունների որակը հնարավոր կլինի միանգամից բարձրացնել:

Արդեն փորձարկված երկու ընտրությունները՝ Երևանում և Հայաստանի մի շարք համայնքներում, ցույց տվեցին, որ ընտրակաշառքի էջը, առնվազն այս ընթացքում, կարելի է համարել փակված: Սակայն վարչական ռեսուրսի գործոնը շարունակում է մնալ օրակարգում: Խոսքն այն մասին չէ, որ իշխանությունները դրժել են իրենց խոստումը, հայտարարել են մի բան, բայց անում են այլ բան: 

Առավել ճիշտ կլինի ասել, որ վարչական ռեսուրս չկիրառելու մասին քաղաքական հայտարարությունները չեն նշանակում վարչական ռեսուրսի գործոնի ամբողջովին սնանկացում: Իհարկե, կան դեպքեր, այդ թվում և հիմա, երբ որոշ մարզպետներ փորձելու են փափուկ մեթոդներով բանեցնել իրենց վարչական դիրքը: Բայց խոսքն այս դեպքում առավելապես այն մասին է, որ վարչական ռեսուրսի կիրառությունը միայն միակողմանի պրոցես չէ ու միայն չի բացատրվում այս կամ այն իշխանության՝ այդ ռեսուրսին դիմել–չդիմելով: 

Վարչական ռեսուրսի գործոն լինելը պայմանավորված է առավել խորքային, արժեհամակարգային պատճառներով: Իշխանության, այն կրողների հանդեպ չափազանցված վերաբերմունքը, հարգանքի ու քծնանքի բարակ սահմանը հաճախ խախտվում է,  եթե նույնիսկ չկա վարչական ռեսուրսի արհեստական բանեցում: Այդ գործոնը կենսունակություն է ստանում նույնիսկ առանց այդ բանեցման՝ ներքևից եկող ինքնաառաջարկի հաշվին: Դժվար չէ նկատել, որ առ այսօր էլ պաշտոնյաներից շատերի հանդեպ առավել ցածր օղակներում, ինչպես նաև այս կամ այն շրջանակներում կան քծնանքի, արհեստականորեն ընդգծված լավ վերաբերմունքի դրսևորումներ: Եվ այդ վերաբերմունքը միշտ չէ, որ պայմանավորված է հեղափոխական իշխանության հանդեպ արդարացի համակրանքով: 

Վարչական ռեսուրսն, ի տարբերություն ընտրակաշառքի, առավել բարդ գործոն է, առավել բազմաշերտ: Դրա կենսունակության դեմ անհնար է պայքարել ոստիկանության աչալուրջ աշխատանքով, քանի որ ոստիկանությունը չի կարող վերահսկել մի բան, որն առավելապես մտածողության ու արժեհամակարգի դաշտում է: Միաժամանակ, այն, որ արժեհամակարգային իմաստով կա խնդիր, չի նշանակում, թե լուծումը դաստիարակչական ու քարոզչական այն տրամաբանությունն է, որը վերջերս հաճախ սկսել է կիրառել նույն Փաշինյանը:

Իշխանավորների հանդեպ քծնանքը, վախը, զգուշավորությունը և այդ ամենից բխող չափազանցված համակրանքը պատճառն են մի իրավիճակի, երբ առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացի համարում էր, որ իր կյանքի որակը պայմանավորված է այս կամ այն պաշտոնյայի բարեգթությամբ, կապերով, հնարավորություններով: Վարչական ռեսուրսից կախվածություն նշանակում է քաղաքացու մոտ ինքնաբավության բացակայություն, վախ, որ, օրինակ, նա կարող է իր վերադասի կամ իր հետ առնչվող պաշտոնյայի պատճառով զրկվել աշխատանքից, չստանալ համապատասխան փաստաթուղթը և այլն:

Երբ Կապանում ՔՊ թեկնածուն պարտություն կրեց, Նիկոլ Փաշինյանը դա վերագրեց տնտեսական և քրեական էլիտաների դեմարշին: Իրականում, սակայն, ՔՊ թեկնածուն պարտվել էր, որովհետև Սյունիքում, հաշվի առնելով որոշակի տնտեսական ինքնաբավության առկայությունը, վարչական ռեսուրսի հանդեպ արհեստական ակնածանքը օրինաչափորեն ավելի քիչ էր, քան այն տեղերում, որտեղ, օրինակ, կային համայնքապետների ՔՊ–ական ժամանակավոր պաշտոնակատարներ: Ընդ որում նշենք, որ ՔՊ թեկնածուները մեծամասամբ հաղթեցին հենց այն տեղերում, որտեղ համայնքապետների ԺՊ–ները ՔՊ–ից էին: Բայց սա այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում: Իսկ այժմ միայն փաստենք, որ վարչական ռեսուրսի կենսունակությունն, ի թիվս այլ հարցերի, ունի առավել բարդ շերտեր, հետևաբար պահանջում է բարդ լուծումներ ու միայն քաղաքական հայտարարություններով հնարավոր չի լինելու ազատվել այդ գործոնի ազդեցությունից: Ընդհանրապես, հեղափոխությունն ու փոփոխությունը առանց մշակութային, արժեհամակարգային բաղադրիչների վտանգ ունի դառնալ սոսկ քաղաքական, նոմենկլատուրային իշխանափոխություն:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը
Ամենադիտված