Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ իշխանությունն այլևս չի վախենում հակահեղափոխությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց ոչ պաշտոնապես այն կարելի է համարել մեկնարկած դեռ վաղուց: Ընդհանրապես, վերջին շրջանում Հայաստանը գտնվում է պերմանենտ նախընտրական ելևէջների մեջ, որոնց գլխավոր ազդակը քաղաքական համակարգի վերափոխման գործընթացն է. ընտրություններն այս գործընթացում կրում են առավելապես ֆորմալ բնույթ: Այսքանով հանդերձ հետաքրքիր է, թե ինչպիսի քարոզարշավ է մեզ սպասվում: Քարոզարշավն, իհարկե, մեծ հաշվով չի որոշելու ընտրության հաղթողին, քանի որ հաղթողը արդեն որոշված է, ու որոշված է այլ հանգամանքների բերումով: Բայց քարոզարշավի բնույթը կարող է թույլ տալ մոտավորապես պատկերացնել այն քաղաքական համակարգը, որն ունենալու ենք առաջիկայում, այն հիմնական ուղղությունները, որոնցով հիմնական դերակատարները իրացնելու են իրենց գործունեությունը: 

Այս իմաստով հատկապես կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք առաջիկա քարոզարշավը լինելու է նախորդ քարոզարշավների, հատկապես Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի նման կոշտ, հագեցած սև– սպիտակի, հակահեղափոխության վտանգների մասին շեշտադրումներով: Առաջին հայացքից իշխանությունները առաջիկա ընտրություններին գնում են այլ, Երևանի ավագանու քարոզարշավային տրամաբանությունից տարբերվող հռետորաբանությամբ: Մի կողմից սա, իհարկե, կարելի է բացատրել ընտրություններում միանշանակորեն հաղթելու նրանց գիտակցումով: Մյուս կողմից, սակայն, անկախ հաղթելու երաշխիքներից, կան այլ հանգամանքներ ևս:

Ամենակարևոր հանգամանքը, թերևս, հակահեղափոխություն կոչվող ուժերի դիմադրության հնարավորությունների սակավությունն է: Չնայած այն հանգամանքին, որ ռեյտինգային ընտրակարգի պահպանմամբ ՀՀԿ–ն շանս է ստանում ներկայացված լինել գալիք խորհրդարանում, լուրջ դիմադրություն ո՛չ ընտրությունների ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նրանցից սպասել հնարավոր չէ: Սուր, կոշտ քննադատություն միգուցե, բայց այնպիսի դիմադրություն, որը կարող է փոխել քաղաքական իրավիճակը հիմնովին, այս պահին լինել չի կարող: Խնդիրն առավելապես ոչ թե ՀՀԿ–ի դիմադրության ռեսուրսի մեջ է, այլ այն համակարգող անձանց տարբերության: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը համընկավ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման, նրա շուրջ նախկին վերնախավի կոնսոլիդացիայի նշանների, ինչպես նաև հայտնի սկանդալային ձայնագրության հետ: Այս բոլոր հանգամանքները հեղափոխության համար ամբողջացան որպես հակահեղափոխության ռեալ, գործուն վտանգ, որը ուներ իրավիճակն ապակայունացնելու հնարավորություն:

Չնայած ՀՀԿ–ն ինչպես նախկինում, այդպես էլ հիմա շարունակում է մնալ հեղափոխության քննադատության հռետորաբանության շրջանակներում, սակայն, ակնհայտ է, որ այն ժամանակ և հիմա կան տարբեր թիրախներ. պլան մաքսիմումից ՀՀԿ–ն՝ որպես նախկին վերնախավի առաջամարտիկ, անցել է պլան մինիմումի՝ պարզապես հայտնվել խորհրդարանում: Թերևս այստեղ մեծ դերակատարություն է ստանձնել այն հանգամանքը, որ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացվելու նշաններ ցույց տալուց հետո ՀՀԿ–ն կրկին վերադարձավ Սերժ Սարգսյանի վերահսկողության դաշտ: Իսկ սա էականորեն փոխում է թե՛ ՀՀԿ–ի ֆունկցիոնալությունը առաջիկա պրոցեսներում, թե՛ այդ ֆունկցիոնալության հանդեպ իշխանության արձագանքը: Ակնհայտ է, որ իշխանությունները, ի դեմս ՀՀԿ–ի, այլևս լուրջ վտանգ չեն տեսնում: Ավելին՝ ի դեմս ՀՀԿ–ի, որը համակարգվում է Սերժ Սարգսյանի կողմից, իշխանությունը տեսնում է որոշակի պատնեշ Քոչարյանի ու նախկին վերնախավի՝ նրա շուրջ պոտենցիալ կոնսոլիդացիայի ճանապարհին: 

Իհարկե, թե՛ ՀՀԿ–ն, թե՛ իշխանությունը քարոզարշավի շրջանակներում հատվելու են, միմյանց հանդեպ լինելու են սուր և կոշտ: Սակայն ակնհայտ է, որ մի կողմից ՀՀԿ–ն է հրաժարվել իրավիճակը հետ շրջելու գայթակղությունից, մյուս կողմից իշխանություններն այլևս չեն տեսնում այդ վտանգը:

Քարոզարշավի բովանդակությունն ու ռիթմը, ըստ այդմ, սպասվում է, որ կլինի առավել հանդարտ: Այդ ռիթմի թելադրողն իշխանությունն է, ու առաջին ազդակներն առայժմ հուշում են այդ հանդարտության մասին: Այն թերևս նկատելի է ուժերի մեծամասնության մոտ: ՀՀԿ–ն, իհարկե, նոր կարգավիճակից ելնելով փորձելու է սադրել իշխանությանը՝ նրանց քննարկումների մեջ ներքաշելով: Բայց դա արվելու է հընթացս, որպես քարոզչական առանձին, ոչ թե հիմնական ուղղություն: Հիմնական ուղղության կրողը՝ Վիգեն Սարգսյանը, կարծես թե դիրքավորվում է առավել կառուցողական քննադատության շրջանակներում: 

Առայժմ հանդարտ ռիթմից դուրս է մնում «Լուսավոր Հայաստանը»: Վերջինիս ղեկավար Էդմոն Մարուքյանի վերջին շրջանի հրապարակային ելույթներում նկատվում են հակահեղափոխության մասին հիշատակումներ, չնայած ինքը՝ պարոն Մարուքյանը, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պնդում էր, որ որևէ հակահեղափոխություն չկա: Ակնհայտ է, որ Երևանի ավագանու ընտրություններին իշխանության բանեցրած քարոզչական մարտավարությունը դուր է եկել պարոն Մարուքյանին և վերջինս պատրաստվում է բացառապես հակաքարոզչության այդ տրամաբանությունը կիրառել արդեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Ամենադիտված