ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակեդոնիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերում (ֆոտո)

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին հրապարակել է թիմի կազմը Լիխտենշտեյնի (նոյեմբերի 16) ու Ջիբրալթարի (նոյեմբերի 19) թիմերի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերի համար, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Դարպասապահներ․ Ստոլե Դիմիտրիեւսկի («Ռայո Վալյեկանո», Իսպանիա), Դեյան Իլիեւ («Արսենալ», Անգլիա), Դամյան Շիշկովսկի («Լահտի», Ֆինլանդիա)

Պաշտպաններ․ Վիսար Մուսլիու («Շկենդիյա»), Էգզոն Բեյտուլայի («Շկենդիյա»), Կիրե Ռիստեւսկի («Ույպեշտ», Հունգարիա), Միտե Ցիկարսկի («Ջիանինա», Հունաստան), Կրիստիան Տոշեւսկի («Վարդար»), Գորո Զայկով («Շարլերուա», Բելգիա):

Կիսապաշտպաններ․ Արիյան Ադեմի («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Էնիս Բարդի («Լեւանտե», Իսպանիա), Ստեֆան Սպիրովսկի («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Բոբան Նիկոլով («ՄՕԼ Վիդի», Հունգարիա), Էզգիան Ալիոսկի («Լիդս», Անգլիա), Էլիֆ Էլմաս («Ֆեներբահչե», Թուրքիա), Ֆելհան Հասանի («Ալ Ռեադ», Սաուդյան Արաբիա)

Հարձակվողներ․ Գորան Պանդեւ («Ջենոա», Իտալիա), Իլյա Նեստորովսկի («Պալերմո», Իտալիա), Ալեքսանդր Տրայկովսկի («Պալերմո», Իտալիա), Իվան Տրիչկովսկի («ԱԵԿ Լարնակա», Կիպրոս), Կրստե Վելկովսկի («Սարաեւո», Բոսնիա եւ Հերցեգովինա)

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո Մակեդոնիան մրցաշարային աղյուսկաը գլխավորում է 9 միավորով: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյնին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular