ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով:

այս մասին հայտնում  է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով: Նշենք նաև, որ ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Բոնդարենկոն արժանացել է ՀՀ ֆիզկուլտորայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանը: Պատվավոր պարգևը հոբելյարին հանձնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Բոնդարենկոն «Արարատ-73» հաղթական թիմի ներկայացուցիչներից է, սակայն այժմ ապրում էԱՄՆ-ում: Ծնվել է 1948 թվականին: Կիսապաշտպան է, ԽՍՀՄ սպորտի վարպետ: ԽՍՀՄֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդես է եկել 1967թվականից: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր է:Հանդես է եկել ԽՍՀՄ երիտասարդական եւ Օլիմպիական հավաքականների կազմում:Պարգեւատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է ռեկորդային` 392 խաղի, խփել` 32 գնդակ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular