ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուիս Էնրիկե. Ռամոսը յուրահատուկ ֆուտբոլիստ է

ՍՊՈՐՏ

Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բնութագրել է պաշտպան Սերխիո Ռամոսին: Մասնագետը կարծում է, որ Ռամոսը յուրահատուկ ֆուտբոլիստ է: 

«Ռամոսը բնավորություն ունեցող ֆուտբոլիստ է: Նա յուրահատուկ է: Սերխիոն օրինակ է իր թիմակիցների համար: Նա հաղթել է յուրաքանչյուր մրցաշարում»,- Էնրիկեի խոսքն է մեջբերում Football Espana-ն: 

Հիշեցնենք, որ Ռամոսն աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular