Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալ. Սպենդիարյանի ծննդյան օրը տեղի ունեցան կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված միջոցառումներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Նշվեց մեծանուն կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանի 147-ամյակը: Նոյեմբերի 1-ին կոմպոզիտորի անունը կրող երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտները եղան Սպենդիարյանի տուն-թանգարանում, ծանոթացան նրա կյանքին ու գործունեությանը: Աշակերտներից մեկը` Էլինա Հակոբյանը, հնարավորություն ունեցավ նվագել Սպենդիարյանին պատկանած  դաշնամուրը: Այնուհետև մշակույթի գործիչները, կոմպոզիտորի անվան բոլոր հաստատությունների աշխատակիցներն ու սաները հարգեցին Սպենդիարյանի հիշատակը` ծաղիկներ խոնարհելով նրա շիրմաքարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սպենդիարյանի շիրմաքարի մոտ  տեղի ունեցավ նաև կոմպոզիտորի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի առաջին դասարանցիների երդման հանդիսավոր արարողությունը։

«Այս միջոցառումը Սպենդիարյանի անունը կրող երկու մշակութային հաստատությունների` տուն-թանգարանի և երաժշտական դպրոցի միջև համագործակցության լավ օրինակ է և ունի 22 տարվա պատմություն:  Ամեն տարի Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոց ընդունված հարյուրավոր երեխաներ հոկտեմբեր ամսի վերջին շաբաթն անցկացնում են նրա տուն-թանգարանում: Նրանք ծանոթանում են Սպենդիարյանի կյանքին և գործունեությանը»,-մեզ հետ զրույցում նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Նրա խոսքով` հետաքրքիրն այն է, որ երեխաների մեջ լինում են աշակերտներ, որոնք արդեն դաշնամուր են նվագում, և նրանցից մեկին պատիվ է ընձեռվում նվագել կոմպոզիտորի դաշնամուրով:

Այս անգամ նման պատվի արժանացավ Էլինա Հակոբյանը: «Ես շատ եմ սիրում դաշնամուր: Սիրում եմ դրա հնչյունները: Փոքր ժամանակ շատ էի ցանկանում նվագել, բայց չէի կարողանում: Երբ մեծացա, որոշեցի լավ նվագել սովորել և մասնագիտանալ այդ ոլորտում»,-ասաց Էլինան:

Նա հավելեց, որ շատ ուրախ է, քանի որ հնարավորություն ունի նվագել Սպենդիարյանի դաշնամուրը և շատ է սիրում կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Ալեքսանդր Սպենդիարյանը ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, որը դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել:

1890 թվականին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա: Նա սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում: Սպենդիարյանի երաժշտական ճաշակի և ինքնատիպ ձեռագրի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել մշակույթի առաջատար ռուս և հայ հանճարների շրջապատում գտնվելը, ինչի արդյունքում կայացել է Սպենդիարյան երաժիշտը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական նվագախմբեր, հիմնել երաժշտական դպրոցներ, մշակել բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ:

Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: 1924 թվականին հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի Գիտության և արվեստի ինստիտուտի, պետական կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին:

Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում այնպիսի հրաշալի գործեր է ստեղծել, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները: Սպենդիարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Գրել է ստեղծագործություններ նվագախմբերի համար:

Հայտնի են Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» մոտիվներով գրված «Այնտեղ, այնտեղ, դեպ վեր այն դաշտը», «Առ Հայաստան», «Մենք կհանգստանանք» և այլ ստեղծագործություններ: Սպենդիարյանը անգնահատելի ավանդ է ունեցել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի, դրա ոճական ինքնատիպության ձևավորման գործում: Սպենդիարյանը համարվում է նաև հայկական սիմֆոնիզմի հիմնադիրը:

Նշանավոր կոմպոզիտորը վախճանվել է 1928 թվականի մայիսի 7-ին Երևանում: Մայրաքաղաքում հիմնվել է նրա տուն-թանգարանը, նրա անունով են կոչվում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Երևանի թիվ մեկ երաժշտական դպրոցը: Նրա երկերի ընտրանին լույս է տեսել 11 հատորով:

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)
Ամենադիտված