ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ մի սիրի՝ ատել կա. խռովկանությունը որպես ուղիղ ճանապարհ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խռովկանությունը բնորոշ է հիմնականում երեխաներին, ովքեր որևէ մեկից կամ որևէ բանից ունենում են ռոմանտիկ սպասումներ, ռոմանտիկ պատկերացումներ, և երբ այդ սպասումներն ու պատկերացումները իրականության հետ չեն համընկնում, առաջ է գալիս նեղանալու, խռովելու զգացումը: Ու չնայած Հայաստանում քաղաքականությամբ պաշտոնապես զբաղվելու համար կան տարբեր տարիքային սահմանափակումներ, և այդ սահմանափակումները կանխում են երեխաների մուտքը քաղաքական կյանք, ամեն դեպքում Հայաստանում խռովկանության մակարդակը միշտ բարձր է եղել հենց քաղաքականության ասպարեզում: Ընդ որում, կարևոր չէ ինչպես և որտեղ է դրսևորվում այդ խռովկանությունը՝ քաղաքական թիմից, մամուլից, հասարակությունից, թե պետությունից ընդհանրապես:

Ինչքան էլ որ խռովկանության առատությունը կարող է մանրուք թվալ, դրա հիմքերը խոսում են այլ, ավելի խորքային խնդրի՝ քաղաքականության վերաբերյալ իռացիոնալ ընկալումների մասին: Հայաստանի քաղաքական դաշտը տարիներ շարունակ եղել է և, ցավոք, հիմա էլ շարունակում է լինել հագեցած այդ ընկալումներով, որոնք գեներացվում են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից: Գեներացնողների հիմնական շարժառիթը պարզ է՝ իռացիոնալությունը գեներացնելով՝ ավելի հեշտ է ըստ իրավիճակի դիվիդենտներ հավաքել՝ հասկացությունները բերելով բացառապես էմոցիոնալության դաշտ, ձևավորելով գունավոր սպասումներ, սադրելով չհիմնավորված լավատեսություն: Բայց այս իռացիոնալության ողջ հակասականությունն էլ հենց դրա բացառապես ըստ իրավիճակի կիրառելիության մեջ է: Երկարաժամկետ հեռանկարում այն արդյունավետ գործիք չէ:

Ավելին, երբ գունավոր սպասումները բախվում են իրականությանը, առաջ է գալիս այն համատարած խռովկանությունը, որի ականատեսն ենք թե՛ հիմա, թե՛ նախկինում: Ցանկացած մեկը, ով մտնում է քաղաքականություն, անկախ թե ինչ դրոշի տակ, ինչ դիրքավորմամբ է մտնում, պետք է ինքն իր համար արձանագրի, որ խռովկանությունն ու նեղացկոտությունը տեղ չունեն քաղաքական կյանքում, ինչպես որ տեղ չունեն չհիմնավորված լավատեսությունը, բացարձակ ռոմանտիկ ընկալումները: Սովորաբար ինչքան շատ են սիրում, այդքան շատ էլ հետո ատում են: Հետևաբար այդ կատեգորիաներից պետք է դուրս գալ, երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular