ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գվարդիոլա. «Ուեմբլիի» խաղադաշտի պայմանները չէին համապատասխանում ֆուտբոլին (ֆոտո)

ՍՊՈՐՏ

Մենք հաղթեցինք Եվրոպայի ֆիզիկապես ամենաուժեղ թիմերից մեկին, թեեւ խաղադաշտը չէր համապատասխանում ֆուտբոլին, ասել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլա Անգլիայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ 1:0 հաշվովտարած հաղթանակից հետո:

«Մենք գոլ խփելու շատ հնարավորություններ ունեցանք, բայց չիրացրինք դրանք: Կարող էինք խաղն ավարտել երկրորդ խաղակեսի սկզբում: Եթե շարունակենք այսպես բաց թողնել մեր գոլային հնարավորությունները, ապա հետագայում թանկ կվճարենք: Հույս ունեմ, որ այս իմաստով մենք կառաջադիմենք:

Հույս ունեմ, որ «Տոտենհեմն» ու Պրեմյեր լիգան կլուծեն խոտածածկի խնդիրը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ հոկտեմբերի 28-ին ամերիկյան ֆուտբոլի հանդիպում են անցկացրել Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) «Ֆիլադելֆիա Իգլզ» եւ «Ջեքսոնվիլ Յագուարս» թիմերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular