Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավադրության տեսություններից մինչև «թողեք աշխատենք». ինչի՞ մասին էր Փաշինյանի ելույթը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն էականորեն տարբերվում էր այդ ամբիոնում որպես վարչապետ նրա նախորդ ելույթներից: Տարբերությունն առավել պատկերավոր կարելի է բացատրել «կա քարեր հավաքելու և քարեր նետելու ժամանակը» տրամաբանությամբ: Պարզապես, եթե նախկինում Փաշինյանը առավելապես նետողի դիրքում էր, ապա այժմ ակնհայտ էր, որ նա հավաքում էր: Սուր, կտրուկ և կոշտ հռետորաբանությունը դրսևորվում էր առավելապես տոնայնության մակարդակում, բովանդակային առումով ելույթն առավելապես ուներ մեկ ուղղություն՝ քաղաքական նյարդային վիճակը թոթափել ու կայունացնել քաղաքական դաշտը: 

Ընդ որում, նյարդային վիճակի թոթափման կոչ Փաշինյանն անում էր ոչ միայն պայմանական «սևերին ու հակահեղափոխականներին», այլև «սպիտակներին ու հեղափոխականներին»: Հանրապետականներին ուղղված կոչն առ այն, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելով նրանք առավել մեծ շանսեր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու, հենց այս նյարդային վիճակի թոթափմանն ուղղված քայլ էր: Մեծ հաշվով, Փաշինյանին, իհարկե չպետք է հետաքրքրեր՝ ՀՀԿ–ն կհայտնվի խորհրդարանում, թե ոչ: Բայց շահագրգռելով նրանց նոր Ընտրական օրենսգրքով՝ Փաշինյանն ի ցույց է դնում իր հոգնածությունն այժմ առկա քաղաքական իրավիճակից: 

Ելույթն, ըստ էության, կարելի է բաժանել երեք մասի: Առաջին մասում Փաշինյանը հերթականությամբ «բացահայտում էր» նախորդող ամիսներին տեղի ունեցած տարբեր դավադրության տեսությունները՝ վերագրելով դրանք նախորդ իշխանություններին: Ընդ որում, խոսքը ոչ միայն, այսպես ասած, նախորդ իշխանության կարկառուն դեմքերի ու նրանց կողմից արված այս կամ այն քայլերի մասին էր. խոսքը վերաբերում էր նույնիսկ Սևանի հարկային տեսուչներին, որոնք նախօրեին կաշառքի ստացման պահին ձերբակալվել էին: Նախորդ համակարգի դրսևորումները քաղաքական ավելի կարևոր հարթակներում, հին համակարգին բնորոշ դրսևորումներն ավելի փոքր մակարդակներում Փաշինյանը համարում է դավադրություն ընդդեմ հեղափոխության, հրաժարվում է հասկանալ դրանց առկայության իմաստը: Ակնհայտ է, որ ելույթի ընթացքում Փաշինյանն անկեղծորեն զարմանում է, թե ինչպես է ստացվել, որ հեղափոխությունն ընկալել են ոչ բոլորը: Այս զարմանքի պատճառը, թերևս, այն թյուրընկալումն է, որ նախ հնարավոր էր միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով հասնել ինչ–որ երանելի հանգրվանի, որից հետո համակարգը կսկսեր ինքնստինքյան փոխվել: Երկրորդ, ևս մեկ թյուրըմբռնում առ այն, որ հեղափոխությունը բացառապես բարոյական և գեղագիտական զարթոնք է, ու այդ զարթոնքից անմասն մնալ չի կարող ոչ ոք: Ցավոք, վերջին թյուրըմբռնումը շարունակում է գերակա մնալ մինչ օրս, ու հեղափոխությունը շարունակվում է մեկնաբանվել արժեքային դաշտում, իսկ հեղափոխության կապիտալիզացիան առավել պրակտիկ գործիքներով, կոնկրետ ոլորտային ռեֆորմներով ուշանում է:

Ելույթի երկրորդ, ըստ էության, ամենամեծ ու առանցքային մասը վերաբերում էր կապանյան ընտրություններին: Փաշինյանն այդ ընտրությունների փաստը առանցքային է համարում, քանի որ, ըստ նրա, ՔՊ թեկնածուի պարտությունն ու տեղական տնտեսական ու, իր ձևակերպմամբ, քրեական էլիտայի հին մեթոդներով հաղթանակը ՀՀԿ–ին հույսեր է տվել, որ ռեյտինգային ընտրակարգով հնարավոր է ռևանշի հասնել առաջիկա ընտրություններում: Այս մոտեցումը հակասության մեջ է Փաշինյանի մեկ այլ մոտեցման հետ, ըստ որի, անկախ օրենսգրքից, նրանք ամեն դեպքում հաղթելու են ընտրություններում ու որևէ ռևանշ լինել չի կարող: Սակայն առավել մտահոգիչ է մեկ այլ հանգամանք՝ կապված ելույթի սյունիքյան հատվածի հետ: «Փաստ» օրաթերթի հոկտեմբերի 23–ի համարում արդեն առիթ եմ ունեցել նշել, որ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու և Կապանում ՔՊ թեկնածուի պարտության պատճառները նույնն են: Սյունիքում կա որոշակի տնտեսական ինքաբավություն՝ կապված տեղում առկա խոշոր հանքարդյունաբերական գործարանների հետ, ինչն ակնհայտորեն թուլացնում է մարզում տեղական իշխանության քաղաքական լծակների գործոնը: Փաշինյանը իր ելույթում նույնպես նշեց, որ հենց այդ ինքնաբավության, դրա հետևում կանգնած տեղական վերնախավի հանդեպ պետական իշխանությունն ուժեղացնելու համար է նշանակվել Հունան Պողոսյանը: 

Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ստացվում է, որ Պողոսյանը նշանակվել է, որպեսզի տնտեսական վերնախավից քաղաքացիների կախվածությունը փոխարինվի մարզային ու երևանյան իշխանություններից կախվածությամբ, այնինչ իշխանության գերխնդիրը պետք է լինի ոչ թե բիզնեսն ու իշխանությունը իրար հակադրելն ու քաղաքացուն այդ հակադրության մեջ գցելը, այլ համադրելի միջավայր ստեղծելը, որտեղ քաղաքացին կաշկանդված չի լինի ո՛չ վարչական, ո՛չ տնտեսական լծակներով:

Ելույթի վերջին հատվածում էլ Փաշինյանը կոչ արեց տարբեր գյուղերում ու քաղաքներում համայնքապետերի հրաժարականը պահանջող մարդկանց թուլացնել ու թոթափել նյարդային իրավիճակը, անցնել պայքարի ավելի կառուցողական, ոչ փողոցային մեթոդների, իսկ ավելի կոնկրետ՝ հավաքել ստորագրություններ ու ուղարկել դրանք կառավարություն: Իհարկե, բավականին հակասական է դիտվում, երբ փողոցային պայքարով հեղափոխություն իրականացրած Փաշինյանը նման կոչ է անում: Բայց միևնույն ժամանակ այս կոչը բավական օրինաչափ է ու ըստ էության իր մեջ ամփոփում է ելույթի ողջ բովանդակությունը, այն է՝ փողոցային, նյարդային քաղաքական վիճակից տեղափոխվել դեպի առավել կառուցողական, համակարգային հուն: Ըստ էության, այս կոչը արվեց բոլորին ու իր բովանդակությամբ առավելապես կրկնում էր նախկինում մոդայիկ՝ «թողեք աշխատենք» տրամաբանությունը:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են
Ամենադիտված