Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիայի դեմ բարոյական գնահատականներով չեն պայքարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Սևանի ՊԵԿ մի քանի աշխատակիցներ, ինչին վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն արձագանքելով իր ֆեյսբուքյան էջում՝ նշել էր. «Առավելևս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը: Սրանց պետք է արմատախիլ անել»: 

Նիկոլ Փաշինյանի բաց, թափանցիկ, արագ արձագանքով գործունեությունը, ընդ որում, ոչ միայն Ֆեյսբուքում, լիովին բխում է հեղափոխության հռչակած արժեքներից: Սակայն, այսքանով հանդերձ, կան մի քանի մտահոգություններ Փաշինյանի այդ գրառման կապակցությամբ: 

Նախ, ինչպես արդեն նշեցինք, շատ լավ է, որ Փաշինյանը բաց և  ազատ շփման մեջ է սոցիալական ցանցում, բայց արդյո՞ք չարժե հաշվի առնել նախկինում գրանցված դեպքերը, երբ իրավապահ մարմինները հանդես էին գալիս հաղորդագրությամբ, վարչապետը անդրադառնում էր դրանց, հետո արդեն նույն իրավապահ մարմինները պարզում էին, որ իրենց օպերատիվ տվյալները իրականությանը չէին համապատասխանում: 

Հետո, այն հանգամանքը, որ կոռուպցիան փաստացի հռչակվել է այս հեղափոխության հիմնական թշնամին, չի նշանակում, թե դրա դեմ պետք է պայքարել բարոյական ձևակերպումներով: Իհարկե, որևէ ռացիոնալ բացատրություն չի կարող լինել, ասենք, կոռուպցիան գովերգելու կամ արդարացնելու: Բայց առանձին մարդկանց պիտակավորելով կոռուպցիայի դեմ պայքարելը առնվազն արդյունավետ չէ, էլ չենք խոսում անմեղության կանխավարկածի կամ անվանարկման մասին: Արդյունավետ չէ նախ և  առաջ այն պատճառով, որ կոռուպցիան ինքնին համակարգային երևույթ է, ներծծված քաղաքական ինստիտուտների, կյանքի սոցիալական բաղադրիչների մեջ: Կոռուպցիայի արմատները ոչ թե այս կամ այն մարդկանց անձնային ու բարոյական որակներում պետք  է փնտրել, այլ ավելի բարդ, խորքային շերտերում: Հեծանիվ հորինելու կարիք չկա, ի վերջո, Հայաստանն առաջին երկիրը չէ, որ որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ: 

Ըստ այդմ, նմանատիպ գրառումները կամ ավելի են խորացնում կոռուպցիայի դեմ պայքարի եղած ռազմավարությունը կամ դրա բացակայությունը, երբ արդեն մի քանի ամիս է անցել իշխանափոխությունից, բայց կոռուպցիայի դեմ պայքարի միասնական, համակարգված որևէ մարմին չկա: Մեծ հաշվով չկա նաև կոռուպցիայի դեմ պայքար, կա առանձին կոռուպցիոն սկանդալների շուրջ իրավապահ մարմինների հետաքննություն՝ հարակից տեղեկատվական աղմուկով: Եթե այս մեթոդն ընդամենը հետհեղափոխական էմոցիոնալ մոլորություն է առ այն, որ կոռուպցիան բացառապես բացասական մարդկային հատկանիշ է, այսպես ասած, վատ ու չար մարդկանց զբաղմունք, ապա, ցավոք, վաղ թե ուշ իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականությունը հանդիպելու է կրախի, իսկ դա արդեն սարսափելի ու անթույլատրելի է: 

Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը
Ամենադիտված