ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լոռի»-ն հաղթանակ կորզեց «Արցախ»-ից

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները վերսկսվեցին հավաքականների խաղերի դադարից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 12-րդ տուրի առաջին խաղում «Արցախ»-ը մրցեց «Լոռի»-ի հետ: Վանաձորյան ակումբը կարողացավ հաղթանակ կորզել հանդիպման վերջնամասում` գերազանցելով մրցակցին 2:3 հաշվով: «Արցախ»-ի կազմում աչքի ընկան Էդուարդ Ավագյանը և Ակմալ Բախտիարովը: «Լոռի»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոնել Դեզիրեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալիյու Իսան:

Տուրի մյուս խաղերում կմրցեն հետևյալ զույգերը` «Շիրակ»-«Արարատ», «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան», «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular