Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային տրամադրությունների չարաշահումը վտանգավոր է առողջության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում տեղի ունեցող ակտիվ քաղաքական վերադասավորումները անմասն չէին կարող թողնել հանրային տրամադրությունների դաշտը: Առավել քան երբևէ հայաստանյան հասարակությունն այժմ գտնվում է բավական զգայուն նշաձողի վրա, ինչը, բնականաբար, ունի իր դրական ու բացասական կողմերը: Դրականն, իհարկե, նախորդ տարիների գաղջ մթնոլորտից թոթափվելու համար կենսական նշանակություն ունեցող դրական սպասումներն են: Բացասական կողմը խոցելիությունն է՝ զանազան մանիպուլյացիաների , երկակի ստանդարտների կիրառման դեպքում:

Հասկանալի է, որ քաղաքական ընթացքի որոշակի կետերում հանրային էմոցիոնալությունը ոչ միայն դառնում է վճռորոշ գործոն, այլև հաճախ օգտագործվում է որպես գործիք: Երբեմն դա կարող է արդարացվել քաղաքական նպատակահարմարությամբ: Հաճախ հանրային տրամադրությունները խաղարկողներին թվում է, թե նրանք ամբողջությամբ վերահսկում են այդ տրամադրությունները, կարող են ինչպես հագուրդ տալ դրանց, այնպես էլ ուզած պահին արգելակել: Իրականում, սակայն, արգելակելու հետ խնդիրներ կան, որովհետև ի տարբերություն, ասենք, հանրային ինստիտուտների, ուժային կառույցների, կազմակերպված այլ ռեսուրսների, հանրային տրամադրությունը բավական իռացիոնալ գոյացություն է: Հետևաբար, այդ տրամադրություններն օգտագործել, դրանց թափ հաղորդելն այլ բան է, արգելակելը՝ բոլորովին այլ: 

Իրավիճակը շատ նման է մեքենայով արագություն հավաքելուն: Արագություն, իհարկե, կհավաքես, գուցե նաև ճիշտ ժամանակին արգելակին սեղմես: Բայց նման դեպքերի կրկնման պարագայում կտրուկ արգելակումը կարող է շարքից հանել արգելակման համակարգը: Այս ծուղակն, ընդ որում, ընկնում են ոչ միայն վարորդները ու հայաստանյան քաղաքական կյանքի մասնակիցները. այս ծուղակը քանիցս ընկել են պատմական ավելի հայտնի ժամանակաշրջանում ապրած գործիչներ, որոնք ինչ–որ պահի հանրային տրամադրությունները օգտագործել են՝ դրանց էմոցիոնալությանը հագուրդ տալով, ենթադրելով, որ գործ ունեն կարճաժամկետ ինչ– որ հնարքի հետ, հետո ականատես են եղել , թե ինչպես է իրենց իսկ կիրառած հնարքը դարձել անկասելի ալիք: 

Հայաստանում հիմա չափից շատ է չարաշահվում էմոցիոնալ բարձր ու զգայուն ֆոնը: Ինքնին այդ ֆոնի առկայությունը դրական ռեսուրս է, բայց դրա չարաշահումը, այս կամ այն ընթացիկ հարցով այդ ֆոնի շահագործումը քարոզչական նպատակներով, կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ իրենք՝ հրահրողները, դրա կարիքը ինչ–որ պահից չունենան, բայց ֆոնն ու այդ ֆոնի ազդեցության տակ հայտնված հասարակությունն այլևս հայտնված կլինի դանդաղ գործողության ռումբ հիշեցնող հոսանքի տակ: 

«Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը
Ամենադիտված