ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Վենգեր. Կվերադառնամ աշխատանքի հունվարի 1-ից

ՍՊՈՐՏ

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, թե երբ ֆուտբոլային աշխարհը հնարավորություն կունենա իրեն կրկին տեսնելու աշխատանքի մեջ.

«Կարծում եմ՝ կվերադառնամ հունվարի 1-ից: Դեռևս չգիտեմ, թե որտեղ: Հիանալի եմ հանգստացել ու պատրաստ եմ աշխատանքի: Վստահ չեմ, որ կշարունակեմ աշխատանքս որևէ ակումբում:

Ունեմ առաջարկներ ֆուտբոլի ֆեդերացիաներից ու հավաքականներից: Կա տարբերակ նաև Ճապոնիայից: «Արսենալում» 22 տարի աշխատելու շնորհիվ մեծ փորձ եմ ձեռք բերել ու առաջարկություններ եմ ստանում աշխարհի տարբեր կետերից»,- ասել է ֆրանսիացին Sport Bild-ի հետ զրույցում:

Նախկինում հաղորդվում էր, որ Վենգերը կարող է դառնալ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular