ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ստեփան Պուչինյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Իննսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է սովետական կինոռեժիսոր Ստեփան Պուչինյանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով ՌԴ կինեմատոգրաֆիստների միությանը:

Ստեփան Պուչինյանը ծնվել է 1927 թվականին Բաթումում: 1950 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև, 1966 թվականին՝ ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1950-1964 թվականներին եղել է Մ Գորկու անվան կինոստուդիայի տնօրենը, իսկ 1964 թվականից՝ նույն կինոստուդիայի ռեժիսորը։


Պուչինյանը 
նկարահանել է «Պատմություն չեկիստի մասին», «Ամենագեղեցիկ ձին», «Հարձակում», «Ամուսնության օրը պետք է ճշտվի», «Ոսկե ձկնիկը N քաղաքում», «Մադամ Վոնգի գաղտնիքները» ֆիլմերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular