Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասունացող դավադրությո՞ւն, շանտա՞ժ, թե՞ էմոցիոնալ պոռթկում. ինչո՞ւ են աղմկում ծռերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջերս կուսակցություն դարձած «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարծում են, որ Փաշինյանը շատ մեղմ է՝ իրենց բառերով՝ նախկին ռեժիմի մնացորդների նկատմամբ: Ծռերն առաջարկում են ելնել հեղափոխության առաջ բերած իրավիճակից ու անցումային լուծումներ գտնել՝ չապավինելով նախորդ իշխանության ընդունած սահմանադրությանը ու չզբաղվել իրավական տառակերությամբ: Զարմանալիորեն միաժամանակ նման հռետորաբանությամբ են սկսել հանդես գալ մարդիկ, ովքեր ներկայանում են վերլուծաբան, քաղաքագետ կամ մտավորական. նրանք ևս կոչ են անում Փաշինյանին լինել ավելի կոշտ:

Արդարության համար նախ նշենք, որ որոշակի ճշմարտության հատիկ ասվածի մեջ կա այն առումով, որ հեղափոխությունն ինքնին սովորական քաղաքական իրավիճակ չէ, հաճախ, իսկ եթե ավելի անկեղծ լինենք՝ մեծամասամբ այն դուրս է գալիս արդեն գրված օրենքների ու ստանդարտների սահմաններից: Խնդիրն այլ տեղ է, արդյոք ստանդարտներից դուրս գալ–չգալը ինքնանպատակ է, և ինչու են որոշ ուժեր, ի դեմս Սասնա ծռերի, քարոզում ամեն գնով ստանդարտներից դուրս գալ:

Այն, որ անկախ սուր հռետորաբանությունից Փաշինյանը կարևորում է գործող Սահմանադրության շրջանակներում առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալը, հաճախ հիմնավորվում է միջազգային հանրության հանդեպ ունեցած վախերով: Որոշակի վախեր, ավելի ճիշտ՝ ռիսկեր, իհարկե, կան: Այդ ռիսկերը պետք է ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել: Բայց առավել հիմնարար պատճառ էլ կա, որ Փաշինյանին դրդում է մնալ սահմանադրականության շրջանակներում ու իր լայն հանրային աջակցությունն օգտագործել մեղմ չափաբաժնով: Կոշտ սցենարների, իսկ ավելի կոնկրետ՝ ժողովրդի՝ ԱԺ–ում հայտնվելու և այն ցրելու պարագայում նախկին քաղաքական վերնախավը էլ ավելի է սեղմվելու պատին ու չի բացառվում, որ սկսի ավելի կոշտ դիմադրել: Ինչն անժխտել իորեն բերելու է նոր քաղաքական ցնցումների ու անկայունությունների, որոնց պատասխանատուն լինելու է նախ Փաշինյանը: Ըստ այդմ՝ գործող սահմանադրության շրջանակներում մնալու Փաշինյանի մարտավարությունը ոչ թե իրավական տառակերություն է կամ մեղմություն, այլ չոր հաշվարկ՝ իրավիճակից դուրս գալ հնարավորինս քիչ ցնցումներով ու փափուկ: Իհարկե, հանրահավաքային տեմպի, Փաշինյանի հնչեղ ու սուր ելույթների ֆոնին հաճախ կարող է թվալ, թե նրա մոտ էմոցիաները գերակա են ու շատ քիչ է մնացել այն պահին, երբ նա հագուրդ կտա հանրության տրամադրություններին՝ մտնել ու ցրել ԱԺ–ն: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում, սակայն, հանրահավաքային տրամադրությունների կիրառման գործում Փաշինյանը շատ հաշվենկատ է: Սա է պատճառը, որ նա կարող է ոգևորված տոնայնությամբ կոչ անել մարդկանց հավաքվել ԱԺ–ի մոտ՝ միաժամանակ սաստելով, որ հանկարծ որևէ ինքնագործունեությամբ նրանք չզբաղվեն: 

Հավասարապես պրագմատիկ են նաև այն մարդիկ ու ուժերը, որոնք կոչ են անում հագուրդ տալ ժողովրդական տրամադրություններին ու հեղափոխական իրողություններին՝ հիմնավորելով դա առաջին հայացքից էմոցիոնալ նկտրումներով՝ արդարություն, ժողովրդի կամք և այլն: Իրականում հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանում կան ուժեր, որոնք փափուկ խաղի պայմաններում պահանջարկ չունեն: Նրանց պետք է առավել սուր, կոնֆրոնտացիոն իրավիճակ, որտեղ նրանց թե՛ հռետորաբանությունը, թե՛ գործիքակազմը կարող է կիրառելի լինել:

Այս իմաստով շատ հետաքրքրական է, թե ինչպես են դասավորվելու Փաշինյանի և «Սասնա ծռերի» հարաբերությունները, ընդհանրապես ինչպես է դասավորվելու Ծռերի քաղաքական ապագան: Առաջին հայացքից է միայն նրանց մեջ այժմ առկա որոշակի կոմպրոմիս՝ հեղափոխության ընդհանուր արժեքների շուրջ: Բայց այդ կոմպրոմիսը մանավանդ այդքան ընդհանրական ձևակերպումներով բավականին փխրուն է: Եթե, օրինակ, Շանթ Հարությունյանը հայտարարում է, որ չի ցանկանում ազատ ռեժիմի կարգավիճակով դուրս գալ պատժի կրման վայրից, քանի որ այդ կերպ չի կարողանալու մասնակցել, օրինակ, ընտրությունների, «Սասնա ծռերը»՝ լինելով մոտավորապես Շանթի կարգավիճակում, ստեղծում է քաղաքական ուժ: Դժվար է ասել, ընթացիկ դատավարության պայմաններում, երբ նրանցից դեռ չի հանվել մեղադրանքը, Ծռերն ինչպե՞ս են մասնակցելու ընտրություններին: Արդյո՞ք նրանց խափանման միջոցը փոխելուն ուղղված քաղաքական մեսիջներին զուգահեռ Փաշինյանն, օրինակ, նրանց տվել է քաղաքական հեռանկարի երաշխիքներ: Թե՞ Ծռերը մտադիր են կորզել այդ երաշխիքները՝ ուժային գործողությունների շանտաժով կամ ինչպես վերը նշեցինք՝ Փաշինյանի ոճը մեղմ որակելով ու ավելի կոշտ սցենարներ առաջարկելով, սցենարներ, որտեղ իրենց դերակատարությունը կգա առաջին պլան: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք առաջիկայում: Իսկ այժմ ընդամենն արձանագրենք, որ թե՛ հեղափոխության, թե՛ դրա մրցակիցների ճամբարներում նկատելի են դառնում ուժեր, որոնց ձեռնտու է իրավիճակի սրումն ու կոնֆլիկտի էսկալացիան:

Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»
Ամենադիտված