ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազնավուրը, Ֆրանկոֆոնիան, մենք ու աշխարհը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայազգի մեծ շանսոնիե Շարլ Ազնավուրի մահը՝ Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից օրեր առաջ, երիցս եկավ ապացուցելու, որ ինչպես կյանքի ընթացքում, այնպես էլ իր համազգային դառնություն առաջացրած վախճանով, մեծ շանսոնիեն շարունակում էր մնալ փոքր ազգի ներկայացուցիչը մեծ աշխարհում: Ազնավուրին արդարացիորեն շատ են հիշատակում Հայաստանին մատուցած նրա ծառայությունների համատեքստում: Թե՛ ղարաբաղյան պատերազմի, թե՛ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, թե՛ դրանից հետո նա անուրանալ ի ավանդ է ունեցել՝ ճգնաժամային իրավիճակներում լինելով անկախացող Հայաստանի հույսը. հույս թե՛ հոգեբանական, թե՛ նյութական իմաստով:

Լինելով աշխարհահռչակ երաժիշտ, լինելով Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկը՝ Ազնավուրը անընդհատ, իր ամեն քայով ու գործողությամբ միաժամանակ մատնացույց էր անում իր հայ լինելըմատնացույց էր անում իր կապը Հայաստանի հետ: Այդպես վարվեց նա նաև իր ամենավերջին քայլով, երբ ներքաղաքական ինտրիգների մեջ թաթախված հայ ժողովրդի ուշադրությունն ու միտքը, կղզիացած այն տրամադրությունները, որոնք առկա էին Հայաստանում վերջին ամիսներին, մի քանի օրով դուրս բերեց Հայաստանի սահմաններից, վերստին ապացուցելով այն, ինչն ապացուցում էր իր ամբողջ կյանքի ընթացքում՝ Հայաստանն ու հայ ազգը աշխարհի մի մասն են: 

Հայաստանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումները, և Հայաստան պետությունն ու հայ ազգը խնդիր ունեն ընդհանրական մակարդակում անել այն, ինչ ողջ կյանքն արել է Ազնավուրը՝ Հայաստանը դարձնել աշխարհի մասնիկ, ցույց տալ հայ լինելու, միաժամանակ աշխարհինը լինելու նուրբ, համադրելի, ոսկե միջինի իդեալական օրինակը: Առավել քան երբևէ հիմա մենք պետք է անենք դա, որովհետև ինչքան էլ արդարացիորեն կարևոր լինեն ներհայաստանյան քաղաքական և հասարակական խնդիրները, մենք շարունակում ենք ապրել աշխարհի հետ ինտենսիվ փոխհարաբերությունների մեջ: Հայաստանն առանձին կղզի չէ, պարփակված երկիր ու մշակույթ չէ: Եվ Ազնավուրի օրինակը պետք է ,ըստ էության, դառնա Ֆրանկոֆոնիայի ու ապագա «ֆրանկոֆոնիաների» չգրված կարգախոսը մեզ համար, իսկ ընդհանրապես՝ աշխարհի հետ հարաբերվելու տեսլականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular