ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում անցկացվեց Բլոտի միջմարզային առաջնությունը

ՍՊՈՐՏ

«Վիվառո» ընկերությունը Բլոտի սիրահարների համար կազմակերպել էր մրցաշարեր՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել մարզերի ներկայացուցիչներին: Թիմային կարգով օնլայն անցկացվող մրցաշարերի հաղթողները իրավունք էին ստացել մասնակցել Բլոտի միջմարզային առաջնության եզրափակիչ փուլին:

Նշենք, որ Վիվառոն Միջմարզային մրցաշարերի համար սահմանած 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդից 3 միլիոն դրամը հատկացրել էր Բլոտին, որը բաշխվեց բոլոր մասնակիցների միջև՝ ըստ գրաված տեղի: Նշենք, որ թե՛ նախընտրական, թե՛ եզրափակիչ մրցաշարերն անցկացվել են առանց որևէ մուտքավճարների:

Քանի որ միջմարզային առաջնության ընտրական փուլին ամենաշատը գյումրեցիներն են մասնակցել, ուստի Վիվառո ընկերությունը որպես Բլոտի եզրափակիչ փուլն անցկացնելու վայր է ընտրել հենց Գյումրի քաղաքը:

Եվ այսպես, օգոստոսի 13-ին Գյումրու «Օազիս» ռեստորանային համալիր էին ժամանել միջմարզային առաջնության օնլայն մրցաշարի հաղթողները, որպեսզի արդեն դեմ առ դեմ խաղալով որոշեին ուժեղագույններին: Բացի թիմային մրցաշարից, որին մասնակցում էին տարբեր մարզերից 6 թիմ, անցկացվեց նաև անհատական մրցաշար 32 մասնակիցների միջև:

Հետաքրքիր և լարված հանդիպումների արդյունքում պարզվեց, թե Հայաստանի որ մարզն է ուժեղագույնը: Եվ այսպես թիմային մրցաշարի հաղթող դարձավ Գեղարքունիքի թիմը (450,000 դրամ), երկրորդ տեղը (300,000 դրամ) գրավեց Կոտայքի թիմը, իսկ Արմավիրի և Սյունիքի մարզերը զբաղեցրեցին համապատասխանաբար 3-րդ (240,000 դրամ) և 4-րդ (120,000 դրամ) տեղերը:

Լարված ու թեժ մրցակցություն էր նաև անհատական մրցաշարում: Այստեղ իրեն հավասարը չունեցավ Հայկազ Ումիտյանը (500,000 դրամ): Կառլեն Ավագյանը գրավեց 2-րդ (200,000 դրամ), Արթուր Ռաֆայելյանը՝ 3-րդ (140,000 դրամ), իսկ Հովհաննես Վարժապետյանը (80,000 դրամ)՝ 4-րդ տեղը:

Բացի դրամական մրցանակներից, թե՛ թիմային և թե՛ անհատական առաջնության հաղթողները պարգևատրվեցին նաև հատուկ գավաթներով և պատվոգրերով:
Մրցանակներ ստացան նաև բոնուսային մրցաշարի հաղթողներ՝ Արմեն Միրզոյանը, Արսեն Եդիգարյանը և Արտյոմ Մովսիսյանը:

«Օազիս» համալիրում ընթացող միջոցառումն ուղեկցվում էր հյուրասիրությամբ և հաճելի երաժշտությամբ:

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, ովքեր ապացուցեցին, որ Բլոտ խաղում են ոչ միայն հաճույքի համար:

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular