Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կույսերին լարված օր է սպասվում․ սեպտեմբերի 26-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա և ճիշտ պահին աջակցություն կստանաք։ Հրաշալի օր է սիրահարված Խոյերի համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին, միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել․ այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

Ցուլ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ: Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

Երկվորյակ: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ: Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Խեցգետին: Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով: Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել տանը:

Առյուծ: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի: Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

Կույս: Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կույսերին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

Կշեռք: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա: Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ: Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Կարիճ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա, միանշանակ, հաջողության կհասնեք: Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Կարիճներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Աղեղնավոր: Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակին եք դրսևորում ձեր գործնական հմտությունները, ինքնագովազդով չեք զբաղվում: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք: Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող որոշ հարցեր:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին անհաջողությունների շղթան կհետապնդի ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված: Այսօր կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու կկարողանաք մեծ եկամուտ ստանալ: Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Ձկներ: Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի: Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Ձկներին օրը չի հիասթափեցնի, իսկ նրանք, ովքեր դեռևս փնտրում են երկրորդ կեսին, իրենց միայնակ ու տխուր կզգան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное