ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ում օգտին են քվեարկել Մխիթարյանը և Մինասյանը ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունում

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընտրեց 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստին, ինչից հետո հայտնի դարձավ, թե ազգային թիմերի ավագները և գլխավոր մարզիչներն ում օգտին են քվեարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին գլխավորմարզիչ Վարդան Մինասյանն իր լավագույն ֆուտբոլիստների եռյակում ընդգրկել է Անտուան Գրիզմանին, Լուկա Մոդրիչին և Էդեն Ազարին: Իսկ լավագույն մարզիչներից հայ մասնագետը քվեարկել է Դիդյե Դեշամի, Խոսեպ Գվարդիոլայի և Զինեդին Զիդանի օգտին:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներին ընտրել է հետևյալ հերթականությամբ` Լուկա Մոդրիչ, Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու: Իսկ մարզիչներին` Դիդյե Դեշամ, Զլատկո Դալիչ, Զինեդին Զիդան:

Նախօրեին կայացած ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության ընթացքում տարվալավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-իկիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն մարզիչՖրանսիայի ազգային ընտրանուգլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular