Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հազարամյակների ճամփորդ. Երևան». ցուցադրվեց ԵՊՀ պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի ֆիլմը

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 22-ին առաջին անգամ ցուցադրվեց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանի «Հազարամյակների ճամփորդ. Երևան» գիտահանրամատչելի ֆիլմը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմը պատմում է Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանի մասին, և պատմական տեղեկությունները հանդիսատեսին էին ներկայացված ոչ միայն դեպքերի ժամանակագրական շարադրանքով, լուսանկարներով ու պատմագետների կողմից դրանց մեկնաբանություններով, այլ նաև դերասանական խաղի և հիանալի 3D մոդելավորման միջոցով։ Ինչպես նշում է ֆիլմի հեղինակը՝ ֆիլմում ներկայացված է Երևանի պատմությունը` անհիշելի ժամանակներից մինչև մեր օրեր: «Հնավայրերի, հնագիտական նյութերի, 3D վերակազմությունների, գիտնականների հարցազրույցների, խաղարկային տեսարանների միջոցով ֆիլմում ամբողջանում է Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի ողջ պատմությունը»,- ասաց Արտակ Մովսիսյանը։
Գիտահանրամատչելի կինոնկարի պատմական փաստերը հանդիսատեսի համար մեկնաբանեցին պատմաբան, հայագետ Հակոբ Սիմոնյանը, պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը, ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանը, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը և դրամագետ Շահեն Հովսեփյանը: 

Խաղարկային տեսարաններում դերասաններ գտնելու համար Արտակ Մովսիսյանն ընտրել էր հետաքրքիր մի տարբերակ. նա հայտարարություն էր տեղադրել համացանցում, որին արձագանքել էին շատ-շատերը ոչ միայն ՀՀ-ից, այլ նաև արտերկրից։ Որոշված էր, որ ֆիլմը պետք է 40 րոպե տևի, սակայն այդ ժամանակը կրկնապատկվեց, և հեղինակ-պրոդյուսերը պարզապես ի զորու չեղավ կրճատել ստացված ֆիլմից գեթ մեկ րոպե: 

Արտակ Մովսիսյանն ասաց, որ «Հազարամյակների ճամփորդ. Երևան»-ը նկարահանվել է «ԵՐԵՎԱՆ-2800» մշակութային հիմնադրամի աջակցությամբ, ինչի համար նա շնորակալություն հայտնեց հիմնադրամի տնօրենին, ով ներկա էր ֆիլմի ցուցադրությանը։ Ի սկզբանե նախատեսված էր, որ ֆիլմը լույս կտեսնի երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Սակայն ֆինանսական աջակցությամբ այն հնարավոր կլինի թարգմանել նաև ֆրանսերն, ինչը նվեր կլինի Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ:

Կինոնկարի ցուցադրությանը ներկա էին քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը և քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանն ու Դավիթ Օհանյանը։

«Երևանը հազարամյակների ճամփա անցած ու դեռ հազարամյակներ անցնելու ճանապարհ ունեցող քաղաք է: «Հազարամյակների ճամփորդ. Երևան» ֆիլմը հրաշալի նվերն է մեր մայրաքաղաքի 2800 ամյակին»,- ասաց քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։

Հարցին, թե ինչքանով էր իրենց առաջ դրված նպատակը իրագործվել, Արտակ Մովսիսյանը պատասխանեց. «Ի սկզբանե ծրագրը ներկայացրել ենք «Հայաստանի մայրաքաղաքներ» խորագրով, նպատակը բոլոր մայրաքաղաքներին անդրադառնալն էր: Մեր այս ծրագրում Երևանը պիտի լիներ վերջում: Բայց քանի որ ամբողջն անել հնարավոր չէր, և առջևում մայրաքաղաքի 2800-ամյակն էր, մենք սկսեցին վերջից: Հիմա ձգտելու ենք, Աստծո կամքով, Հայաստանի մայրաքաղաքներ ծրագիրը ամբողջությամբ իրականացնել»:

Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներՍամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնենԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսինՀայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամիցԱԱԾ ստուգումների բացառիկ մանրամասներ. կան ձերբակալված պաշտոնյաներԱդրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին«Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտեԲաքվում հայերին խոշտանգելու համար անպատիժ են մնացել, իսկ ՀՀ-ում կկրե՞ն պատասխանատվությունՄեղադրանքը լրացված է, իսկ գործը` յուրային դատավորի ձեռքում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծինԱդրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումիցԹբիլիսիում հրաձգություն է տեղի ունեցել. 3 վիրավոր կա Փաշինյանն ասաց, որ սահմանային հարցերը Ադրբեջանի հետ դեռ քննարկման ընթացքում է Բարսելոնան ՉԼ-ում մեկ վիճակագրական ցուցանիշով սեփական հակառեկորդ է սահմանել Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր 24-ամյա երիտասարդը սպանել է 93-ամյա տարեց կնոջը Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է Արտակարգ դեպք․ Արմավիրի մարզում ականներ են հայտնաբերվել․ ի՞նչ է պարզվելԼիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը Աննախադեպ ջերմաստիճանի բարձրացում է սպասվում Ռուսական տանկերի բազմաշերտ զրահը բաղկացած է պարաֆինի, կևլարի և կերամզիտի շերտերից«Ալիևի հետ կա պայմանավորվածություն»․ Ինչ է ասել Փաշինյանը Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ դիմակավորված անձինք ոստիկաններ են եղել․ Սաքունցը՝ Վարդանյանին խոշտանգելու մասին«Ուրարտու» համույթի ելույթը՝ «Տարբեր ազգերի երեխաները՝ Կուբանի հայրենասերներ» փառատոնում 51-ամյա Կարինե Մ.-ն տեղում մահացել էՄեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Մոսկվան հաստատեց․ ռուսական զորքերը դուրս են գալիս Արցախից (տեսանյութ) Լարված իրավիճակ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում (տեսանյութ)
Ամենադիտված