Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բոլորս նստած իրար ենք նայում և սպասում, թե ով ինչ կարող է անել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու ցանկությունը մեծ է՝ հնարավորությունները, ըստ մասնագետների, ոչ այդքան: «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» հ/կ ղեկավար, ճարտարապետ Աշոտ Միրզոյանը մի քանի խնդիր է առանձնացնում, որոնց լուծման դեպքում գոնե մոտ ապագայում հնարավոր կլինի տեսանելի արդյունք գրանցել:

Գյումրին դառնում է մի կծիկ, որը պետք է քանդել

«Գյումրիում զբոսաշրջության զարգացման ճանապարհը ենթադրում է ձևաչափ, որը պահանջում է այն կանոնները, որոնք գործում են բոլոր քաղաքային բնակավայրերի տուրիզմի զարգացման դեպքում: Արդարացնելու համար չեմ ասում, բայց… Խնդիրները բազմաբնույթ են, և այդ պատճառով տուրիզմը Գյումրիում շատ ավելի բարդ է զարգացնել, քան մի փոքր բնակավայրում: Շահերը, սեփականությունը և այդ ամենի հանրագումարը ստեղծում են այն ահավոր սարդոստայնը, որը կա քաղաքներում, հատկապես՝ Գյումրիում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Միրզոյանը՝ ընդգծելով, որ այդ ամբողջ սարդոստայնի մեջ իրենց դերակատարությունն այս կամ այն ձևով ունեն թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, թե՛ կառավարությունը, թե՛ բիզնեսը և թե՛ բնակիչները:

«Պատկերացրեցիք, չէ՞, որքան տարբեր համակարգեր կան: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին. արդյո՞ք պատկերացնում ենք, թե ի՞նչ ռեսուրսներ, ի՞նչ ներդրումներ են պետք, և ինչպե՞ս գտնել դրանք ու տեղաբաշխել ճիշտ ուղղություններով: Սրանք հարցեր են: Տուրիզմը չի զարգանա՝ հիմնվելով զուտ տնտեսական տրամաբանության և շահութաբերության վրա: Արդյո՞ք մեր գործարարներն ունեն այն գիտելիքները, որ նշվածի համատեքստում ճիշտ կողմնորոշվեն: Կա՞, այսպես ասած, հեռանկարային մտածելակերպ, թե՞ այսօր կառուցեց և հենց այսօր էլ ուզում է շահ ստանալ: Ներդրումների հնարավորություն առաջացնելու, ֆինանսական մեխանիզմների բացակայության խնդիր կա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում այդ ամենն ապահովելու նոր միջոցներ են ստեղծվել: Օրինակ են արժեթղթերը: Մենք այդ ամենը դեռ չենք կարողանում օգտագործել, այդ պատճառով էլ Գյումրին դառնում է մի կծիկ, որը պետք է քանդել»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Հաճույքով չեն բաժանվում «աղետի գոտի» հասկացությունից

Աշոտ Միրզոյանի խոսքով՝ Սպիտակի երկրաշարժից արդեն գրեթե 30 տարի անց մի մոտեցում կա, ինչն իրեն մտահոգում է:

«Շատ են քննարկում այն, թե ժողովուրդը երկրաշարժից հետո փոխվել է: Այսինքն՝ միայն սպասում է, որ որևէ կողմից՝ լինի կառավարություն, թե բարերար, մի օգնություն գա: Այնպիսի տպավորություն է, որ բնակչի միջից հանել ենք իր սեփական պատասխանատվության զգացումը: Կարծես չկա այն գիտակցումը, որ քայլ անողն ինքն է: Երևի ես էլ կհամաձայնեմ՝ կա նման բան: Բացի այդ՝ խորհրդային շրջանն էլ չի սովորեցրել տեսնել գլխի ճարը: Ինչ–որ տեղ, կարծես, մեր բնակչությունը հաճույքով չի բաժանվում «աղետի գոտի» հասկացողությունից, չենք բողոքում ու ասում՝ հերիք եղավ, մենք այլ համակարգի մեջ ենք արդեն: Իսկ պատմամշակութային շենքերի պահպանության հարցը կապ ունի մարդու համար կարևորությունների հերթականության հետ: Մարդիկ ասում են, որ կարևորն իրենց համար ընդամենը առողջությունն է, երեխաների կրթությունը: Հետո նոր հերթը հասնում է երկրորդական գերակայություններին, որի մեջ նաև այդ պահպանությունն է: Այստեղ, ցավոք, պետությունն էլ շատ անելիք չունի, որովհետև չկան միջոցներ: Եվ այսպես՝ ստացվում է, որ բոլորս նստած իրար ենք նայում և սպասում, թե ով ինչ կարող է անել»,–նշեց Ա. Միրզոյանը: 

Կապը պետք է ամուր ցանց դառնա

Նոր կառավարությունից Գյումրիում սպասելիքներ ունեն. «Դեպի Գյումրի նոր կառավարության գործունեության առումով շատ ակտիվ շարժեր դեռ չեմ կարող արձանագրել, բացառությամբ մշակույթի նախարարության, որը Գյումրիում փորձում է պատմական ժառանգության հետ կապված որոշ պլաններ իրականացնել: Նախարարը մի քանի անգամ եկել է, բայց դեռ որևէ կոնկրետ քայլ չկա: Մենք սպասելիքներ ունենք և այս պահին հուսով ենք, որ գոնե կոռուպցիան դուրս կգա վերոնշյալ կծիկից: Այդ կծիկի ամենամեծ էլեմենտներից մեկը նաև կոռուպցիան էր:

Իսկ ամենաբարդն, ըստ իս, կառավարության, ՏԻՄ–երի, բնակչության և հ/կ–ների միջև կապ ստեղծելն է: Թեև տեսական բան եմ ասում և թերահավատ եմ իրականացման առումով, բայց այդ կապը պետք է ամուր ցանց դառնա: Եթե փորձենք ուժեղացնել այդ կապը, կարող է ինչ–որ բան տեղից շարժվել»,–եզրափակեց հ/կ ղեկավարը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբանՀՀ վարչապետի և իշխանության դեմ ոսկեպարցիների դիմումը շուտով կներկայացվի դատախազություն. Սուրեն ՊետրոսյանՊռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ. փակվելու է մայրուղին․ ՆԳՆՈ՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքինՍամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումիցՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԱլեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձան. Ժողովրդավարության բաստիոնում հարցերն այսպե՞ս են լուծվում Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրաՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղարՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղում
Ամենադիտված