Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հազարավոր գյուղացիներ լոլիկից զրկվել են». կազմակերպվա՞ծ է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոլիկի գնի շուրջ բողոքներին զուգահեռ՝ վերջին շրջանում քաղաքացիներն ահազանգում են, որ լոլիկի մեջ հաճախակի որդ է նկատվում: Ահազանգի, ինչպես նաև լոլիկի շուկայում առկա խնդիրների մասին «Փաստ»–ը զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: 

Նա մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ քաղաքացիների նկատածը ոչ թե որդ է, այլ մորմազգի ցեց. «Այն ծակում է լոլիկն ու ձվադրում անում: Մենք այդ մասին բազմիցս ենք ահազանգել: Իսկ գյուղնախարարն ասում է՝ 100 օրում ի՞նչ կարող էի անել: Նման հայտարարություն անելու փոխարեն նախարարությունն ուղղակի կարող էր սրսկումներով զբաղվել, թե՞ նախարարը չգիտեր՝ ուր է եկել: Եթե նման աշխատանքներ անեին, մենք դաշտի լոլիկ կունենայինք, բայց գյուղնախարարությունն ամեն ինչ արեց, որ ջերմոցի լոլիկը 250–300 դրամ մեծածախ գնով վաճառվի, շուկաներում էլ հայտնվի 500 դրամով: Կարծում եմ՝ գյուղնախարարությունն ինչ–ինչ պատճառներով խթանում է ջերմոցի «ընկերների» աշխատանքը՝ զուգահեռ անտեսելով հայ գյուղացու աշխատանքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, թե ինչ մարդկանց է նշանակել: Հազարավոր գյուղացիներ այսօր լոլիկից զրկվել են: Մենք համոզված ենք, որ սա կազմակերպված է: Մենք ամեն տարի՝ սկսած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներից, դիմում ենք կառավարությանը: Ամեն տարի ասում ենք, որ մորմազգի ցեցը խանգարում է սմբուկի, պղպեղի, վաղահաս կարտոֆիլի և լոլիկի արտադրանքին, վնասում է բերքը, բայց կառավարությունը և գյուղնախարարությունն անտեսում են մեր մտահոգությունները»:

Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ նախարրությունը պետք է ծրագիր ներկայացնի, բայց չի անում: 

«Կարծիք կա, թե մորմազգի ցեցը Թուրքիայի լոլիկի հետ է եկել, ինչը, սակայն, բլեֆ է: Արաքսի մյուս ափին էլ կա և նույն հաջողությամբ կարող էր անցնել այս կողմ: Մենք նախկինում մասսայական պայքար էինք մղում մորմազգի ցեցի դեմ: Երբ, օրինակ, Էջմիածնում նկատում էինք, անմիջապես սրսկումներ էինք անում: Հիմա հողերը փոքր են, գյուղացին իր հողը սրսկում է, հարևանը՝ ոչ: Այսօր մորմազգի ցեցի դեմ հարկավոր է ավիացիոն պայքար, իսկ գյուղնախարարությունը, չգիտեմ ինչու, այդ պայքարն իրականացնում է մորեխի դեմ. Հայաստանում մորեխ չկա, բայց մորեխի դեմ են պայքարում»,–ասաց նա՝ հավելելով, որ մորմազգի ցեցը ակտիվանում է հուլիս– օգոստոս ամիսներին:

«Լեռնային գոտում մորմազգի ցեց չկա, ցեցը հիմնականում վնաս է տալիս Արարատյան հարթավայրի բերքին: Ես դիմում եմ նաև պետական վերահսկողության ծառաության պետ Դավիթ Սանասարյանին: Թող հետաքննեն, պարզեն, թե գյուղնախարարությունն ինչու համառորեն չի պայքարում մորմազգի ցեցի դեմ և փոխարենը խթանում է ջերմոցների աշխատանքը»,–նշեց Հ. Բերբերյանը: 

Վերջինս չի ուզում պատկերացնել, թե մեկ կամ երկու տարի հետո ինչ իրավիճակ կարող է լինել, եթե հստակ քաղաքականություն ու վերահսկողություն չլինի. «Հինգերորդ տարին է՝ տոմատի մածուկ չունենք: Եվ սա այն Հայաստանն է, որը 30 հազար տոննա տոմատի մածուկ է արտադրել, իսկ հիմա ներկրում է: Սա է գյուղատնտեսության նախարարության քաղաքականությունը, ու նախարարը հայտարարում է, թե 100–120 օրում ի՞նչ պետք է աներ: 120 օրում ձմերուկ կարող ես աճեցնել, լոլիկ, եգիպտացորեն, վաղահաս կարտոֆիլ, բայց ասում է՝ ի՞նչ կարող էի անել: Ես դեռ անցած տարի էի ասում, որ Աստրախանի լոլիկն ու ձմերուկը կհայտնվեն հայկական շուկայում: Այս տարի 1100 տոննա Աստրախանի ձմերուկ է մտել Հայաստան: Ջերմոցներն օգոստոսին էլ լոլիկ ունեին: Այդ լոլիկը լցրեցին շուկա, այդպիսով շուկան խլեցին գյուղացու ձեռքից: Հասկանում եք, չէ,՞ ինչ եղավ: Դուք չե՞ք զարմանում, որ դաշտի ու ջերմոցի լոլիկը մի գին է»:

Հրաչ Բերբերյանը ջրի խնդիրը ևս ներառում է վերոնշյալ հարցերի մեջ:

«Այսօր ջրային կոմիտեն ղեկավարում է մեկը, ով ՀԷԿ–ացման հեղինակներից մեկն է (ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Ջրային կոմիտեի նոր ղեկավար Ինեսսա Գաբայանի հարազատները ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում–խմբ.): Վերջերս էլ մամուլում տեղեկություն տարածվեց, որ իր տղան էլ է պատրաստվում ՀԷԿ կառուցել: Գեներալները, մարզպետները, օրենքով գողերը գյուղացու ջրի վրա ՀԷԿ–եր են բերել ու շարել, գյուղացու ջուրն են օգտագործում, հետո ասում են՝ ջրամբարները դատարկ են: Լկտիությունը չափ ու սահման ունի: Ժողովրդավարությունը բարդակ չի: Իսկ այս տարվա նման վատ երբեք չի եղել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կրկին գյուղնախարարությանը դիմելն անիմաստ են համարում:

«Ո՞ւմ դիմեմ, մասնագետ չկա: Մի մասնագետ կա, էն էլ խեղճին չեն թողնում աշխատի: Տգետը կթողնի՞ խելոքն աշխատի, ի՞նչ եք կարծում: Չկա լոլիկի խնդիր, կա գյուղատնտեսության գլոբալ խնդիր: Պետք է երկիրն այս քաոսային վիճակից դուրս բերենք, դնենք ռելսերի վրա և առաջ տանենք: Երկու– երեք տարում կկայունացնենք վիճակը: Նույնը նաև անասնապահությանն է վերաբերում՝ երկու–երեք տարի հետո նոր կտեսնենք արյունքները»,–հավելեց մասնագետը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա
Ամենադիտված