ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյան. Մակեդոնիայի հավաքականը բարդ մրցակից է

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մակեդոնիայի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղի մասին:

«Մենք այստեղ ենք հաղթանակի համար: Դա է մեր միակ նպատակը: Եթե ցանկանում ենք հաղթել խմբում, պետք է հաղթանակի համար խաղանք յուրաքանչյուր խաղում:

Մակեդոնիայի հավաքականը բարդ մրցակից է եւ ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ: Շատ լավ գիտենք, թե ով է Գորան Պանդեւը: Այնուամենայնիվ, կենտրոնացած ենք մեր խաղի ու հաջող հանդես գալու վրա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ekipa.mk-ն:

Մակեդոնիա - Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ Երկրորդ» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Հանդիպումը կսպասարկի Ավստրիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Մանուել Շյուտենգբուրգերի գլխավորությամբ:

Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանում 2:1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին, իսկ մակեդոնացիները 2:0 հաշվով արտագնա հաղթանակ են տարել Ջիբրալթարի նկատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular