ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թիմով հաղթում ենք, թիմով էլ պարտվում. Տիգրան Բարսեղյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Լիխտենշտեյնի դեմ տոնած հաղթանակը համարում է ամբողջ ազգինը:

«Միշտ էլ լավ տպավորություններ ենք ունենում, երբ հաղթում ենք: Թիմով հաղթում են, թիմով էլ պարտվում և սա միայն մեր հաղթանակը չէ, այլ ամբողջ ազգի հաղթանակն է: Հույս ունենք, որ կշարունակենք նույն կերպ խաղալ, և նույնությամբ հաղթել: Չեմ կարծում, որ սա մեր առավելագույնն էր, որ կարող էինք անել: Սակայն այսօր կարևորը 3 միավոր վաստակելն էր և մենք դա արեցինք»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բարսեղյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular