ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր իմ օրը չէր. Հենրիխ Մխիթարյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսեց չիրացրած 11 մետրանոց հարվածից և Լիխտենշտեյնի դեմ տոնած հաղթանակից:

«Գոլից հետո կենտրոնացվածությունը կորցրեցինք և բաց թողեցինք իրենց գոլը: Դժվար էր, բայց փորձում էինք գտնել դարպասի բանալին: Այսօր իմ օրը չէր, շատ հնարավորություններ բաց թողեցի: Սակայն սա ֆուտբոլ է, հաղթեցինք և 3 միավոր վաստակեցինք: Կարևորն այն է, որ հասանք դրական արդյունքի: Մեզ համար ամեն խաղ դժվար է, չկան հեշտ խաղեր: Սա ֆուտբոլ է այժմ բոլորն էլ գիտեն, ինչպես խաղալ և ինչպես պաշտպանվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մխիթարյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular