Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր թատերաշրջանը կմեկնարկի հետաքրքիր առաջնախաղերով

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամառային կարճատև դադարից հետո թատրոնները վերադառնում են իրենց բնականոն հունին: Արվեստասերները նոր թատերաշրջանում հնարավորություն կունենան դիտել ինչպես հին, այնպես էլ նոր բեմադրություններ:«Արմենպրես»-ը ծանոթացնում է երևանյան մի քանի թատրոնների մեկնարկային ներկայացումներին և սպասվող առաջնախաղերին:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սեպտեբերի 27-28-ին իր դռները կբացի պրեմիերայով: Թատերասերների դատին կհանձնվի մի ամբողջ ազգի կողմից հորինված, դարերի ընթացքում պատմված «Սասնա ծռեր» ժողովրդական բանավոր ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը, որի ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է: Մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ իրենք փորձել են օգտագործել ժամանակակից թատրոնի լեզուն, որը չի ենթադրում միայն տեխնիկական միջոցներ, այլև դերասանական հետաքրքիր կատարումները, սինթեզն արվեստի տարբեր տեսակների հետ: «Բեմում կենդանի երաժշտություն կհնչի, կտեսնենք դերասանների, ովքեր երգում են, նվագում, պարում, ովքեր տիրապետում են իրենց մարմնին: Կլինեն արտիստներ, ովքեր, կերպարանափոխվելով, մի քանի դերում հանդես կգան: Կա «էպիկական թատրոն» հասկացությունը, և մեր ներկայացումն այդ ոճում է»,- շեշտեց Մովսեսյանը:

«Սասնա ծռեր» բեմադրության համար հետաքրքիր թիմ է հավաքվել: Այլ թատրոններից հրավիրվել են դերասանուհիներ Լիլի Էլբակյանը և Սոնա Մաթևոսյանը: Սասունցի Դավթին կմարմնավորի Խորեն Լևոնյանը, ընդգրկվել են Մայր թատրոնի հիմնականում երիտասարդ դերասանները:

Երևանի պետական կամերային թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի սեպտեմբերի 7-ին «Սիրո խոստովանություն» ներկայացմամբ, որի հեղինակը և բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է: Բեմադրության մեջ ներգրավվել են դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Անի Լուպեն, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը, Հասմիկ Դանիելյանը: Երաժշտական ղեկավարը Վահե Գրիգորյանն է:

Ներկայացումը նվիրված է Երևան քաղաքի 2797-ամյակին: Սա մեր մայրաքաղաքի պատմությունն է` համեմված քնարական հումորով և Երևանին նվիրված հին ու նոր սիրված երգերով:
«Սիրո խոստովանություն»-ը ջերմ, տեղ-տեղ մի փոքր թախծոտ և անչափ զգացմունքային պատմություն է՝ Երևանի և երևանցիների մասին:

ՀՊարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը աշխատանքը կսկսի սեպտեմբերի 14-ին Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» երկու գործողությամբ երաժշտական կատակերգությամբ: Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն է: Ընդգրկված են դերասաններ Հովակ Գալոյանը, Նարեկ Ներսիսյանը, Անի Քոչարյանը: Երաժշտության հեղինակն է Արամ Սաթյանը:

«Մորգանի խնամին» ստեղծագործության հերոսները կուռք են դարձնում փողը` վերածվելով դրա գերիներին:

Տարվա ընթացքում թատրոնում կներկայացվի երկու առաջնախաղ: Կբեմադրվեն  Ալեքսանդր Շիրվանզադեի «Շառլատանը» և Հակոբ Պարոնյանի «Երկու տերով ծառա մը» ներկայացումները:

Երևանի ՀՂափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հոբելյանական՝ 50-րդ թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 9-ին Ժան Կլոդ Իսլերի «Սերը տարիք չի հարցնում» ներկայացմամբ: Բեմադրությունն իրականացրել է  Հրաչյա Հարությունյանը:


Դերերում են Հրաչյա Հարությունյանը, Գոհար Իգիտյանը, Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը,  Մարիամ Ադամյանը: Ֆրանսիացի դրամատուրգ ժան Կլոդ Իսլերի պիեսի սյուժեում 20-ամյա ուսանողուհի Սառան սիրահարված է իր մաթեմատիկայի դասախոս Էդուարդ Կոլումբին։ 52-ամյա պրոֆեսորին հանգիստ չի տալիս նախկին կինը՝ պարբերաբար ներխուժելով նրա կյանք։

Այս տարի թատրոնը թատերասերների դատին կհանձնի նաև Սեմ Բոբիկի «Եթե անկեղծ խոսենք» ներկայացումը: Տեղի կունենա նաև Ռեյ Կունիի ու Ջոն Չեպմենի պիեսի հիման վրա իրականացված «Տիկնայք և պարոնայք» բեմադրության առաջնախաղը:

Երևանի մնջախաղի պետական թատրոնն իր թատերաշրջանը կբացի սեպտեմբերի  13-ին «Խաղ» միմոդրամայով: Հեղինակը և բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն է: Դերերում են Նաիրա Եդիգարյանը և Մանվել Սարգսյանը:

Բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խարդավանք, միստիկա և, վերջապես, մահ:

Ժիրայր Դադասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 20-ին թատրոնում կներկայացվի Յուրի Կոստանյանի «Գիրք ծաղկանց»  բեմադրությունը, որի ողջ հասույթը կտրամադրվի Շիրակի երկրագիտական թանգարանի հիմնանորոգմանը։ Թատերասերները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև իմպրովիզացիոն արվեստին՝ տարվա ընթացքում դիտելով «Թատրոն ափի մեջ» նախագիծը, որը պատկանում է Յուրի Կոստանյանին:

 Պետական կամերային երաժշտական թատրոնը կբացվի սեպտեմբերի 21-ին Հ. Թումանյանի «Տերն ու ծառան»  մանկական ներկայացմամբ, որի բեմադրող ռեժիսորը և նկարիչը Վիգեն Ստեփանյանն է: 
Երբ Մաթոսն անխղճորեն աշխատեցնում և առանց վարձը տալու վռնդում է իր ծառային, վերջինիս եղբայրը՝ Սիմոնը, ծառայության է անցնում նույն տիրոջ մոտ։ Իր հնարամտության շնորհիվ Սիմոնը կարողանում է բարկացնել տիրոջն ու հասնել արդարության:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն իր նոր թատերաշրջանը կսկսի  սեպտեմբերի 15-ին Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ: Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանն է: Բեմադրության մեջ ներգրավվել են Համազգային թատրոնի դերասաններ Ալլա Սահակյանը, Վարշամ Գևորգյանը, Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Վանիկ Մկրտչյանը, Նարեկ Բաղդասարյանը, Արմինե Անդրեասյանը, Կարեն Խաչատրյանը և այլք: Ներկայացման մեջ զբաղված են նաև Վիգեն Չալդրանյանի արվեստանոցի ուսանողները:

Անսովոր և հետաքրքիր հնարքներով մասշտաբային ներկայացումն ունի պայմանական ժանրային բնորոշում՝ «Թատերախաղ՝ երազում» բաղկացած է երկու գործողությունից, տևում է երկու ժամ: Սա պիես է կյանքի իմաստի, հավերժական սիրո, ճակատագրի անխուսափելիության, միայնության, կին-տղամարդ հակասությունների թնջուկի մասին»՝ ահա ներկայացման քվինտէսենցիան, բուն էությունը: 

Ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)
Ամենադիտված