Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օպերայի համաշխարհային աստղերը յուրօրինակ կատարմամբ հանդես կգան Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանում առաջին անգամ, օգոստոսի 29-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը թատերականացված-համերգային կատարմամբ կներկայացնի Ջ. Պուչինիի «Թիկնոցը», նույն երեկոյի ընթացքում կունկնդրեք նաև Ռ. Լեոնկավալոյի «Պայացներ»  օպերաները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, առաջին անգամ Հայաստանում հանդես կգան աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայազգի երկու խարիզմատիկ օպերային երգիչներ՝ սոպրանո Աննա Կասյանը և, արդեն տենորի կարգավիճակով հանդես եկող, բացառիկ ձայնի տեր՝ Արսեն Սողոմոնյանը:

«Պայացներ»-ում գլխավոր դերերում կունկնդրեք հրաշալի աստղաբույլի՝  Արսեն Սողոմոնյան (Կանիո, տենոր, Ռուսաստան), Աննա Կասյան (Նեդդա, սոպրանո, Ֆրանսիա), Ջանպիերո Ռուջերի (Տոնիո, բարիտոն, Իտալիա), Ազամաթ Ժելտիգրուզով (Սիլվիո, բարիտոն, Ղազախստան, Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակակիր, 2017թ.), Պերճ Քարազյան (Բեպպե, տենոր, Հայաստան): «Պայացներ» օպերան ՀԱՖՆ-ի կատարմամբ արդեն երրորդ անգամ է հնչելու. առաջինը՝ 2007թ., երկրորդը՝ 2008թ.: Օգոստոսի 29-ի ներկայացումների ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը, բեմադրիչ դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը, դիրիժորի ասիստենտ՝ Վարդուհի Մինասյան: Մաեստրո Թոփչյանը հաճախ է անդրադառնում օպերային ժանրին և ՀԱՖՆ-ի հետ տարբեր տարիներին ներկայացրել է Վերդիի «Օթելո», «Ռիգոլետո», «Աիդա», «Սիմոն Բոկանեգրա»,  Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», «Տուրանդոտ», «Տոսկա», «Բոհեմ» և այլ օպերաներ՝ ներգրավելով աշխարհահռչակ օպերային երգիչների:

Աննա Կասյանը համարվում է իր սերնդի ամենահեռանկարային ֆրասիացի սոպրանոներից: Նրա խաղաղացանկն ընդգրկում է ավելի քան 20 դերերգեր՝ Մոցարտից մինչև Վերդի: Կասյանը ելույթ է ունեցել աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝  Հռոմի օպերային թատրոն, Թուլոնի, Նիցցայի, Ժնևի մեծ թատրոն, Կոպենհագենի թագավորական թատրոն և այլն: Մշտական հյուր է Գրացի փառատոնի, Festival opera Days of Chartres, Bel Canto Festival of St. Riquier, Maggio Musicale, Ռավենա փառատոների: Կասյանը բազմիցս ելույթներ  է ունեցել Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Sony Classic-ի կողմից Աննա Կասյանը վերջերս ձայնագրվել է Մոցարտի «Այսպես են վարվում բոլոր կանայք» օպերայում Դեսպինայի դերերգով՝ դիրիժոր Թ. Կուրենտսիսի ղեկավարմամբ: Նա բարձր գնահատականի է արժանացել այս դերի մեկնաբանության համար ռուս երաժշտաքննադատների կողմից,  և ռուսական «Ոսկե դիմակի» և «Ազգային թատրոնի մրցանակաբաշխության» կողմից  առաջադրվել է «Լավագույն կին արտիստ» անվանակարգում: Բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է:  Արսեն Սողոմոնյանն այսօր համաշխարհային օպերային բեմի ծագող աստղ է: 2019-ին մեր հայրենակիցը երգելու է  Օթելո Բեռլին ֆիլհարմոնիկի հետ՝ Դանիել Գատիի ղեկավարությամբ, Դոն Ժոզե («Կարմեն») Լոնդոնի Քովենթ Գարդենում, Դոն Ալվարո («Ճակատագրի ուժը») Ֆրանկֆուրտի օպերայում, Մանրիկո («Տրուբադուր») Տեատրո Ռեջոյում: Տիրապետելով աննկարագրելի գեղեցիկ և հարուստ ձայնի՝ Սողոմոնյանն այժմ երգում է դրամատիկ տենորի համար գրված բարդագույն դերերգեր: Սակայն, Երևանի կոնսերվատորիան (պրոֆ.՝ Հակոբյանցի դասարան) նա ավարտել է որպես բարիտոն և դեռևս երրորդ կուրսում արդեն Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ էր: Այդ տարիներին մեծ հաջողությամբ հանդես է եկել Ժերմոնի («Տրավիատա», Վերդի), Շարպլեսի («Մադամ Բաթերֆլայ», Պուչինի) դերերգերով: 2009թ-ին ուսանել է Իտալիայում, այդ ժամանակվանից հանդիսանում է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմերովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնի առաջատար մեներգիչ:   Իտալացի բարիտոն  Ջանպիերո Ռուջերին հաճախ է հանդես գալիս Հայաստանում ՀԱՖՆ-ի հետ: Մեր հանդիսատեսը Ռուջերիին հատկապես հիշում է նրա փայլուն Ռիգոլետոյով (2016թ): Երաժշտական գործունեությունը սկսելով իբրև տրոմբոնահար՝ RAI Symphony Orchestra-ում, Ռուջերին հետագայում նվիրվել է վոկալ արվեստին: Առաջատար մեներգչի կարգավիճակով Ջ.Ռուջերին հանդես է եկել Իտալիայի, Դեթրոյթի, Քյոլնի, Տոկիոյի, Պեկինի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի  և այլ երկրների առաջատար օպերային թատրոններում: Համագործակցել է հայտնի ռեժիսորներ Ֆրանկո Զեֆիրելիի, Մ. Մարտոնեի, Դ. Աբբադոյի հետ: Երգել է Պ. Դոմինգոյի, Գ.Գելմետիի, Գ.Կյունի, Ա. Զեդդայի, Գ. Ֆերրոյի, Դ. Ռենցետտիի, Ջ. Նոզեդայի, Ի. Մյուլլերի  և այլ անվանի դիրիժորների ղեկավարությամբ:

Ջակոմո Պուչինի՝ «Թիկնոցը» օպերայում ներգրավված են Հայաստանի մի շարք լավագույն երգիչներ՝ Մարինե Դեինյան (Ժորժետա, սոպրանո), Դավիթ Բաբայանց (Միքելե, բարիտոն), Հովհաննես Անդրեասյան (Լուիջի, տենոր), Հովհաննես Ներսեսյան (Տալպա, բաս), Պերճ Քարազյան (Տինգա, տենոր), Հայկ Թոնգուրյան (Երգ վաճառող, տենոր), Նարինե Անանիկյան (Ֆռուգոլա, մեցցո-սոպրանո), Արտակ Մելքոնյան (սիրահար անցորդ, տենոր), Ջուլիետտա Ալեքսանյան (սիրահար անցորդ, սոպրանո):

Հանդես կգան նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան:

ԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին
Ամենադիտված