ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռեալ»-ը կարող է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել Կիլիան Մբապեին

ՍՊՈՐՏ

ՈՒԵՖԱ-ն օգոստոսի 24-ին հրապարակելու է ֆրանսիական ՊՍԺ-ի կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ քննության որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իսպանական լրատվամիջոցները փոխանցում են, որ իրավիճակին ուշադրությամբ հետևում է Մադրիդի «Ռեալ»-ը, քանի որ եթե որոշումը լինի ֆրանսիական ակումբի դեմ, ապա վերջինս ստիպված կլինի վաճառել իր առաջատարներից մեկին՝ Նեյմարին կամ Կիլիան Մբապեին: Հակառակ դեպքում ակումբը կհեռացվի Չեմպիոնների լիգայի խաղարկությունից:

ՊՍԺ-ն նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 222 միլիոն եվրոյով ձեռք բերեց Նեյմարի տրանսֆերը և մեկ տարի ժամկետով վարձակալեց «Մոնակո»-ի հարձակվող Կիլիան Մբապեին՝ մեկ տարի հետո նրա տրանսֆերը 180 միլիոն եվրոյով գնելու պայմանով:

ՈՒԵՖԱ-ն հարցը  փոխանցել է Ակումբների ֆինանսական վիճակի վերահսկիչ պալատին, որն էլ կարող է արդեն այսօր կայացնել վճիռ։ Այն կարող է երկու տեսակի լինել։ Կամ ՈՒԵՖԱ-ն կստիպի ՊՍԺ-ին վաճառել իր ֆուտբոլիստներից մեկին ու համապատասխանեցնել իր հաշվապահական բալանսները ֆինանսական ֆեյր-փլեյին, կամ կտուգանի վերջինիս ու միգուցե նաև կպատժի ՉԼ-ին մասնակցությունից զրկելով։

«Ռեալ»-ն իր հերթին դիտորդի կարգավիճակում սպասում է ու չի ցանկանում նախապես քայլեր անել, որ չփչացնի հարաբերությունները ՊՍԺ-ի հետ։ Ակումբը առաջարկ կներկայացնի Մբապեի համար, եթե ֆրանսիական ակումբը ստիպված լինի նրան տրանսֆերի հանել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular