ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաշկու բակային առաջնություն, եռանարդու ցուցադրական ելույթ՝ հուլիսի 27-ին

ՍՊՈՐՏ

Հուլիսի 27-ին ՝ ժամը 10:00-16:00-ն, «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018 թվականի մրցաշարի շրջանակում Մանկական զբոսայգում կկայանա շաշկու բակային առաջնությունը:

Ժամը 11:30-ին կլինի եռանարդու ցուցադրական ելույթ:

 

Մարզական միջոցառմանը ուժերը կփորձեն մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների պատանի մարզիկները:

Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային փառատոնի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով. լավագույնները դեռ չեն որոշվել շախմատ, շաշկի և աթլետիկա մարզաձևերում:

Հունիսի 1-ին մեկնարկած ամառային միջոցառումների ծրագիրը կավարտվի օգոսոտոսի 31-ին: Այն բաղկացած է մարզական, մշակութային, ժամանցային, զբոսաշրջային բազմաբնույթ միջոցառումներից, փառատոններից, մրցաշարերից: Այս տարի այն նվիրված է Երևանի 2800-ամյակին:

«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular