ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոնդելչին և կամերային նվագախումբը Հայաստանում կկատարեն նաև հայ կոմպոզիտորների գործեր

ՄՇԱԿՈՒՅԹ

Իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգի ընթացքում կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների գործեր: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, ապրիլի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Timeless Melodies խորագրով համերգը: «Նվագախումբը և Մոնդելչին կկատարեն Թարիվերդիևի, Կոմիտասի, Հարությունյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերը: Համերգը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը»,-տեղեկացրին կենտրոնից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular