ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանի խոստացված «համացանցային ցնցման» հետքերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թվում էր թե քաղաքապետ դառնալու Ալեն Սիմոնյանի կրքերը հանդարտվել են և ՀՀ ԱԺ պատգամավորի երդումը «կերած», ԱԺ պատգամավորի մանդատը վերցրած Ալեն Սիմոնյանը մեծ պատասխանատվությամբ և սիրով կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանից հետո թափուր մնացած Ազգային ժողովի պատգամավորի տեղը ու կզբաղվի օրինաստեղծ գործունեությամբ, մեկ էլ ինչ. Ազգային ժողովում մի «աշխատանքային» օր անցկացնելուց հետո, ուղիղ եթեր է մտնում իր ֆեյսբուքյան էջում և սրտաճմլիկ կերպով պատմում է, որ մամուլը իր բառերը խեղաթյուրում է, որ ինչ որ անհայտ ֆեյքեր իրեն թմրամոլ են սարքել, որ ինքը իրականում շատ պուպուշ ու լավ տղա է, իսկ իրեն փորձում են սևացնել, մեկ էլ թե, բա տեսեք, հեսա այնպիսի հայտարարություն է անելու, որ համացանցը ցնցվելու է, կապույտ երկինքը կանաչելույա, արևի ժամը հետ ենք տալու, կինոշնի սցենարի համար էլ Օսկար է ստանալու.. Հետաքրքիրը հետագա զարգացումն էր, որ ոնց իր էջում ուղիղ եթեր արեց, տենց էլ հետո ջնջեց այդ ուղիղ եթերը:

Րոպեներ անց, կրկին իր ֆեյսբուքյան էջում, չդիմանալով իր իսկ ներքին հոգեթով ալեկոծություններին, սպիտակ ձիով ասպետի պես, օգտագործելով Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավի կարգախոսը, գալիս է ու հայտարարում, թե բա «հանուն Երևանի ու երևանցու, ինքը իր մանդատը վայր է դնում»:

Առաջին հայացքից ուզում ես ասել, վաայ, Ալեն ջան, ոնց չփշաքաղվենք, էս ինչ ալտռուիստական հովեր են քեզ այցելել, էս ինչ ժողովրդասեր, ժողովրդի կողքին, ժողովրդի կողմից ընտրված հերոս ես խաղում, մեկ էլ հետո, մտածում ես ու վեր ես լուծում, որ էս 5 րոպեանոց պատգամավորը ուղղակի նեղված է, նեղսրտել է, որ իր թիմի գրեթե առաջատար երիտասարդները բարձր պաշտոններ են ստացել կառավարության կազմում, իսկ ինքը, կակոյ նիբուձ, պատգամավորի մանդատ: Մի հատ էլ ավելացնումա, թե պատգամավոր իրան հեղափոխական շարժումը չի սարքել, դրանով իսկ նաև ակնկարկելով, թե բա դա իմ ստեղծածն է, դուք /այսինքն` հեղափոխական շարժումը/ ինձ բան չեք տվել դեռ:

Մի խոսքով, մի ձևի մեղքս եկավ, Ալենը ոնց որ մենակա մնացել, չի կողմնորոշվում, ուր գնա, ինչ անի, տվայտվումա ներքին սեփական ամբիցիաների, ցանկությունների ու իրականության միջև:

Այ Ալեն ջան, ասա, քո համար մնայիր պատգամավոր էլի: Բա որ հիմա ավագանու մանդատն էլ ձեռքումդ չմնա, ի՞նչ ես անելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular